Սաշա Վալց
Սաշա Վալց գերմ.՝ Sasha Waltz | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1963[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Կարլսրուե, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | պարուսույց, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ և պարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Կայք | sashawaltz.de |
Sasha Waltz Վիքիպահեստում |
Սաշա Ալեքսանդրա Վալց (գերմ.՝ Sasha Waltz, մարտի 8, 1963[1][2][3], Կարլսրուե, Գերմանիա[4]), գերմանացի խորեոգրաֆ, Sasha Waltz and Guests պարային ընկերության ղեկավար, Բեռլինի պետական բալետի գեղարվեստական ղեկավար Յոհաննես Օհմանի հետ համատեղ (2019 թվականից)[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալցը ծնվել է 1963 թվականին, Կարլսրուեում, ճարտարապետ-կուրատորի ընտանիքում։ Հինգ տարեկանից Կարլսրուեում հաճախել է պարի դասերի, աշակերտել Վալտրաուդ Կորնհաասին։ 1983-1986 թվականներին սովորել է Ամստերդամի Նոր պարերի զարգացման դպրոցում[6]։
1986-1987 թվականներին վերապատրաստվել է Նյու Յորքում։ Այդ ժամանակահատվածում հանդես է եկել պարային դպրոցներում, համագործակցել պարուսույցների, վիզուալ արվեստագետների և երաժիշտների հետ։ 1992 թվականից համարվում է Künstlerhaus Bethanien-ի բնակիչ-արվեստագետ, որտեղ իրականացրել է մի շարք «երկխոսություններ» միջդիսցիպլինար ծրագրերում պարողների, երաժիշտների և վիզուալ արվեստագետների հետ (Nasser Martin-Gousset, Takako Suzuki, Charlotte Zerbey, Ákos Hargitai): 1993 թվականին Յոխեն Զանդիգի հետ հիմնադրել է Sasha Waltz and Guests պարային ընկերությունը։ Զանդիգի հետ Բեռլինում հիմնադրել են Sophiensæle անվճար թատերական և պարային զարգացման կենտրոնը, որտեղ իրականացրել են Allee der Kosmonauten (1996), Zweiland (1997), Na Zemlje (1998) և Dialoge `99/I ծրագրերը։ 1999-2004 թվականներին Թոմաս Օստերմայերի հետ եղել է Schaubühne am Lehniner Platz գեղարվեստական ղեկավարը։
5 տարի Schaubühne-ում աշխատելուց հետո Sasha Waltz & Guests պարային ընկերությունն ակտիվացրել է որպես Բեռլինում հիմնված անկախ ընկերություն։ Այն ստեղծվել է որպես միջազգային ծրագիր՝ 25 մշտական և 40 ասոցիացված գործընկերների հետ։
2016 թվականին Բեռլինի քաղաքապետ Միխայիլ Մյուլլերը հայտարարեց, որ Սաշա Վալցը և Յոհաննես Օհմանը կհաջորդեն Նաչո Դուատոյին 2019 թվականից որպես Բեռլինի պետական բալետի համատեղ գեղարվեստական ղեկավարներ[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորեոգրաֆների միջազգային մրցույթի մրցանակ, Գրոնինգեն, 1994
- 34-րդ "Berliner Theatertreffen" ամենամյա միջոցառման հրավեր, 1997
- Allee der Kosmonauten ֆիլմի ադապտացիայի համար Ադոլֆ Գրիմմի մրցանակ, 2000
- 37-րդ "Berliner Theatertreffen"-ի Körper հրավեր, 2000
- «Տարվա խորեոգրաֆ» մրցանակ գերմանական պարային ամսագրի կողմից, 2007
- Գերմանիայի ամենահին թատերական ամսագրի՝ Die Deutsche Bühne-ի քննադատության հարցման առաջին մրցանակ, 2009
- Արվեստի և գրականության շքանշան, 2009
- Լայպցիգ քաղաքի՝ «Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր» մրցանակ, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124916597 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Sulcas, Roslyn (2016 թ․ սեպտեմբերի 9). «2 New Faces for Staatsballett Berlin, When Nacho Duato Leaves in 2019». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ the.ahk.nl
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sasha Waltz: Gezeiten. Berlin, Henschel Verlag 2006, ISBN 3-89487-548-8
- Sasha Waltz: Cluster. Berlin, Henschel Verlag 2007, ISBN 978-3-89487-572-5
- Karl Stocker, Nadia Cusimano, Katia Schurl: Insideout. Wien, New York, Springer Verlag 2003, ISBN 978-3-211-40782-0
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Yvonne Hardt, Sasha Waltz. Palermo, L'Epos, 2007. ISBN 978-88-8302-337-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Վալց» հոդվածին։ |
|