Սան Խուան դե լոս Մոռոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Խուան դե լոս Մոռոս
Դրոշ

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էմայիսի 26, 1780 թ.
Մակերես247 կմ²
ԲԾՄ512 մետր
Բնակչություն120 111 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ246
Փոստային դասիչ2301
Պաշտոնական կայքgermanroscio-guarico.gob.ve
Սան Խուան դե լոս Մոռոս (Վենեսուելա)##
Սան Խուան դե լոս Մոռոս (Վենեսուելա)

Սան Խուան դե լոս Մոռոս (իսպ.՝ San Juan de los Morros), քաղաք Վենեսուելայի կենտրոնական մասում։ Գուարիկո նահանգի և Խուան Խերման Ռոշիո համայնքի վարչական կենտրոնն է[2]։ Զբաղեցնում է 593,55 քառակուսի կիլոմետր տարածք (այդ ցուցանիշով չորրորդ տեղն է գրավում երկրի բնակավայրերի ցանկում)։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 120.111[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 1594 թվականին հիմնադրել են իսպանացիները։ 1934 թվականին հռչակվել է Գուարիկո նահանգի մայր քաղաք։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են Հովհաննես Մկրտչի 20 մետրանոց արձանը (San Juan Bautista, 1933-1935), Լոս Մոռոս դե Սան Խուան լեռնազանգվածը, Բոլիվարի հրապարակը, "La Puerta" հուշարձանը պատմական այն վայրում, որտեղ 1814 թվականի փետրվարի 3-ին տեղի է ունեցել Վենեսուելայի անկախության համար մղված պայքարի ճակատամարտերից մեկը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման։ Ամենատաք ամիսը ապրիլն է՝ օդի 25.2 °C (77.4 °F) միջին ջերմաստիճանով, համեմատաբար սառը ամիսը՝ հունվարը՝ 22.6 °С (72.7 °F) միջին ջերմաստիճանով[4]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուան դե լոս Մոռոս» հոդվածին։