Սանրակիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանրակիրներ
Սանրակիրներ
Sinoascus papillatus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Բաժին Ճառագայթային
սիմետրիկ կենդանիներ
Տիպ Սանրակիրներ
Լատիներեն անվանում
Ctenophora
Eschscholtz, 1829
Դասեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 53856
NCBI 10197

Սանրակիրներ (լատ.՝ Ctenophora), ծովային անողնաշարավորների տիպ։ Նախկինում դասվում էին աղեխորշավորների տիպին։ Սանրակիրներ Вегоё ovata, 2․ Cydippe սանրակիրների մարմինը դոնդողանման է, թափանցիկ, երկճառագայթ համաչափությամբ, երկարությունը՝ մինչև 1 մ։ Աղեխորշավորներից տարբերվում են շարժման օրգաններով՝ միջօրեականներով դասավորված 8 շարք թիավարման թիթեղներով (իրար սոսնձված թարթիչների յուրահատուկ ձևափոխված խրձեր, որոնք ունեն սանրի ձև, այստեղից՝ սանրակիրներ անվանումը)։ Զուրկ են խայթող բջիջներից և կերը որսում են արտաքին էպիթելի հատուկ կպչուն բջիջներով։ Սանրակիրների մարմինը պարկաձև է․ մի կողմում բերանն է, մյուսում՝ հավասարակշռության օրգանը։ Սեծ մասն օժտված է մեկ զույգ ճյուղավորված շոշափուկներով։ Հերմաֆրոդիտ են։ Հայտնի է սանրակիրների 100 տեսակ՝ տարածված բոլոր ծովերում։ Գիշատիչ են, սնվում են մանր պլանկտոնային կենդանիներով, մանր ձկներով ու ձկնկիթով, առանձին տեսակներ՝ միայն այլ տեսակների սանրակիրներով։ Շատ սանրակիրները մթության մեջ լուսարձակում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png