Սանտ Անաստազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտ Անաստազիա
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, cardinal title? և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1656
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածAnastasia of Sirmium?
ԱնվանվածAnastasia of Sirmium?
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1656
Քարտեզ
Քարտեզ
 Basilica di Sant'Anastasia al Palatino (Rome) Վիքիպահեստում
turismoroma.it/it/luoghi/chiesa-di-santa-anastasia-al-palatino(իտալ.)(անգլ.)(իսպ.)(ֆր.)(գերմ.)

Սանտ-Անաստազիա (իտալ.՝ Sant' Anastasia), տիտղոսակիր եկեղեցի (499 թվականի մարտի 1-ից) Հռոմի Պալատին բլրում, Իտալիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին, հավանաբար Անաստազիա անունով մի հռոմեացի կնոջ կողմից։ Ավելի ուշ եկեղեցին նվիրվել է Անաստազիա Սիրմիումցուն։

Եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել է Դամասոս I (366-383), Հիլարիոս (461-468), Հովհաննես VII (705-707), Լևոն III (795-816) և Գրիգոր IV (827-844) պապերի օրոք։

Ներկայիս տեսքը 17-րդ դարի վերակառուցման արդյունքն է։ Իրականացվել է Ուրբանոս VII պապի պատվերով։ 1721-1722 թվականներին ճարտարապետ Կարլո Գիմաչը կրկին վերականգնել է այն։

Նավը ձևավորված է 20 մարմարե և գրանիտե անտիկ սյուներով, որոնք հավանաբար եղել են Պալատինի կայսերական պալատների մնացորդներից։ Առաստաղը զարդարված է Միքելանջելո Չերուտիի (1722) ֆրեսկոներով, որոնց մեջ պատկերված է սրբի նահատակությունը։ Խորանի մոտ գտնվում է Սուրբ Անաստազիա Էրկոլե Ֆերատայի արձանը, որը ստեղծված է Լորենցո Բերնինիի «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» արձանի օրինակով։

Տիտղոսակիր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Անաստազիա եկեղեցին տիտղոսակիր եկեղեցի է, 1983 թվականի փետրվարի 2-ից Սուրբ Անաստազիա եկեղեցու կարդինալ քահանան բելգիացի Գոդֆրիդ Դաննելսն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Անաստազիա» հոդվածին։