Սանտյագո Կարիլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտյագո Կարիլիո Սոլարեսը 2006 թվականին

Սանտյագո Կարիլիո Սոլարես (իսպ.՝ Santiago Carrillo Solares, 18 հունվարի, 1915, Խիխոն (Աստուրիա պրովինցիայում ) - 18 սեպտեմբերի, 2012, Մադրիդ), իսպանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։

1918-ից՝ Երիտասարդության սոցիալիստական ֆեդերացիայի (ԵՍՖ) անդամ։ Աշխատել է «Սոցիալիստա» («El Socialista») թերթում։ 1934-1936-ին ԵՍՖ-ի գլխավոր քարտուղարն էր։ 1934-ի հոկտեմբերի զինված ապստամբության ժամանակ մտել է հեղափոխական կոմիտեի մեջ։ Իսպանիայի սոցիալիստական երիտասարդության միացյալ միության (1936-ի ապրիլ) հիմնադիրներից է, ընտրվել է նրա գլխավոր քարտուղար։ 1936-ից Իսպանիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ է։ 1936—39-ին մտել է Մադրիդի պաշտպանության խունտայի մեջ։ Իսպանական հանրապետության պարտությունից հետո տարագրվել է։ 1937-ի մարտից ԻԿԿ ԿԿ-ի անդամ էր, 1937—45-ին՝ ԻԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1945-ից՝ անդամ (1960-ից՝ ԳԿ-ի անդամ)։ 1940-ին եղել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի քարտուղար, 1945-ից՝ ԻԿԿ ԿԿ-ի քարտուղարության անդամ։ 1960-ից Կարիլիոն ԻԿԿ գլխավոր քարտուղարն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png