Սանտա Կրուս կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Կրուս (Ինդեֆատիգաբլ)
Տեսակկղզի
Երկիր Էկվադոր
Վարչատարածքային միավորԳալապագոս
ՏեղադրությունԷկվադոր
Մասն էԳալապագոսյան կղզիներ
Երկարություն43 կմ
Լայնություն31 կմ
Մակերես985,55
Անվանված էԿենարար Խաչ, HMS Indefatigable?, Henry Howard, 6th Duke of Norfolk?, Henry Howard, 7th Duke of Norfolk? և Կղեմես I
Քարտեզ
Քարտեզ
0/38/00/S/90/22/00/W

Սանտա Կրուս կղզի (իսպ.՝ Isla Santa Cruz (ˈ santa ˈ kɾus), Indefatigable, Chavéz, Ինդեֆատիգաբլ[1]) Գալապագոսյան կղզիներից մեկը, զբաղեցնում է 985,55 կմ2 տարածք և ծովի մակերևույթից ունեցած առավելագույն բարձրությունը 864 մետր է[2][3][4][5]։

Գտնվելով Գալապագոսյան կղզեխմբի կենտրոնում՝ հանդիսանում է մեծությամբ երկրորդ կղզին Իզաբել կղզուց հետո։ Սանտա Կրուս կղզու հարավային ափին է գտնվում նրա վարչական կենտրոն Պուերտո Աիորա քաղաքը։ Կղզին իր անունը ստացել է ի պատիվ Քրիստոնեական Սուրբ Խաչի, իսկ ավելի ուշ Ինդեֆատիգաբլ (անգլ.՝ Indefatigable, անխոնջ) անվանումը՝ ի պատիվ անգլիական «HMS Indefatigable» նավի[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կզին ունի հրաբխային ծագում և գրեթե շրջանաձև տեսք։ Զբաղեցնում է 985,55 մ² տարածք, բարձրագույն կետը գտնվում է ծովի մակարդակից 864 մետր բարձրության վրա։ Գալապագոսյան կղզիների հրաբուխները պատկանում են վահանային հրաբուխների դասին։ Ենթադրում են, որ Սանտա Կրուսում վերջին ժայթքումներն եղել են ավելի քան մեկ ու կես միլիոն տարի առաջ։ Այժմ կղզին իրենից ներկայացնում է հսկա հանգած հրաբուխ։ Կղզու կենտրոնում տեղակայված հանգած հրաբուխներով սարահարթին բնորոշ է բլրապատ լանդշաֆտը, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։ Կղզում է գտնվում գրեթե ամբողջական պահպանված հսկայական լավային թունելը, որն ունի 2 կիլոմետր երկարություն և մոտ 10 մետր բարձրություն։ Վերջինիս հրաբխային ծագման ապացույցը երկու հսկայական Լոս Գեմելոս (Երկվորյակներ) խառնարաններն են, որոնք առաջացել են մագմային խոռոչների փլուզումից[6]։

Սանտա Կրուս կղզում գտնվող Թորթուգա ծովածոցը գտնվում է Պուերտո Աիորային մոտիկ, որտեղ հնարավոր է տեսնել ծովային իգուանաների, Գալապագոսյան կղզիների էնդեմիկ թռչունների և խեցգետինների[7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ամենախիտ բնակեցված քաղաքը Պուերտո Աիորան է, որն ունի մոտ 12 հազար բնակչություն[8]։ Այն միաժամանակ հանդիսանում է Գալապագոսյան կղզեխմբի ամենախոշոր և ամենամարդաշատ քաղաքը[8]։ Պուերտո Աիորայում է գտնվում հռչակավոր բնագետ Չարլզ Դարվինի անունը կրող հետազոտական կենտրոնը։ Բնակչության մյուս մասը, ապրելով փոքր գյուղերում, հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիաբնակների հիմնական զբաղմունքը զբոսաշրջությունն է։ Բնական մանգրային պուրակները, հսկայական լավային թունելը, սպիտակ շնաձկների, հսկա գալապագոսյան կրիաների և այլ էնդեմիկ կենդանինիների բազմազանությունը կղզին դարձնում է զբոսաշրջության համար ցանկալի վայր։

Զբոսաշրջության վայրերն են.

  • Չարլզ Դարվինի անվան հետազոտական կայանը
  • Գալապագոսյան ազգային պարկի ծառայության գլխամասային սենյակը,
  • Լավային թունելը,
  • Հսկա գալապագոսյան կրիաների արգելոցները
  • Իթաբակա ջրանցքը
  • Սև կրիա ծովախորշը
  • Սեռո Դրագոնը
  • Թորթուգա ծովածոցը
  • Էլ Ջարապատերրո ծովափը
  • Լոս Գեմելոս (Երկվորյակներ) լավային խառնարանները

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 3 // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г.. — М.: ПКО «Картография», 2010. — С. 178—179. — 256 с. — ISBN 978-5-85120-295-7 (Картография)
  2. 2,0 2,1 «Santa Cruz». Galápagos Conservancy. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. http://m.nzherald.co.nz/travel/news/article.cfm?c_id=7&objectid=11491237 On Santa Cruz, the walkable downtown area of Puerto Ayora is a small strip of hotels, restaurants, tour companies and gift shops.
  4. http://www.heraldsun.com.au/leader/news/visit-the-galapagos-islands-but-tread-lightly-on-natures-construction-site/story-fnglekhp-1227463418157 Visit Santa Cruz Island, Galápagos Islands, but tread lightly on "nature's construction site"
  5. http://traveller24.news24.com/Explore/Islands/Top-10-islands-number-one-might-surprise-you-20150714 Արխիվացված 2016-05-05 Wayback Machine Tortuga Bay Puerto Ayora Galápagos Islands,
  6. «Pit Craters». World Land Forms. 2015. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  7. http://www.ksl.com/?sid=35827641&nid=1287&title=the-worlds-12-best-spots-for-wild-swimming Las Grietas in Puerto Ayora Galápagos, Ecuador.
  8. 8,0 8,1 «Santa Cruz» (անգլերեն). Galapagos Conservancy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուս կղզի» հոդվածին։