Սանջաքթեփե (թուրքերեն՝ Sancaktepe), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևտմյան մասում, Ստամբուլի մարզի ասիական հատվածում։ Ունի ենթակա 20 շրջաններ (mahalle) և մեկ գյուղ (köy): Շրջանի վարչական կենտրոնը գտնվում է Սարըգազիում։ Սարըգազին և հարևան Ենիդողանը կազմում են Սանջաքթեփեի գործարար և առևտրային կենտրոնը։ 2008 թվականի տվյալներով քաղաք- շրջանը ուներ 229 093 բնակչությունը, իսկ տարածքը կազմում է 61,87 քառ. կմ։ Քաղաքում հիմնականում բնակվում են թուրքեր։ Բացի թուրքերից բնակվում են նաև հայեր, հույներ և քրդեր։