Սուլթանգազի ունի Ստամբուլում բավականին վատ համբավ, քանի որ այստեղ գործում է «Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատ» մարքսիստական կազմակերպությունը (DHKP-C): Կազմակերպությունը գործում է գաղտնի։ Այն հաճախ բախումների մեջ է գտնվում թուրքական ոստիկանության հետ։ 1995 թվականի մարտին Սուլթանգազիում տեղի են ունեցել լուրջ բախումներ[1], որոնք տևել են չորս օր։ Ցույցը ցրվել է ոստիկանության կողմից, ինչը հանգեցրել է ցուցարարների շրջանում զոհերի։