Սամվել Վիրաբյան
Սամվել Վիրաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1950 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 11, 2006 (56 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Արցախ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սամվել Միքայելի Վիրաբյան (հունվարի 21, 1950, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2006, Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային և հայկական թատրոնի դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2005)։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր (2004)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Վիրաբյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 21-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Կիրովականի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան, իսկ 1976 թվականին՝ Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում[2]։
Մահացել է 2006 թվականի ապրիլի 11-ին Ստեփանակերտում[2]։
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Բարխուդար |
Ալեքսանդր Շիրվանզադե | Չար ոգի | Գիժ Դանիել |
Հովհաննես Թումանյան | Գիքորը | Բազազ Արտեմ |
Ռ. Աբրահամյան | Սուրբ Շուշանիկ | Վազգեն |
Ա. Բարսեղյան | Ծաղկասար | Երվանդ բիձա |
Սամվել Խալաթյան | Քառասուն օր համբառնալուց առաջ | Գոգի |
Նաիրի Զարյան | Արա Գեղեցիկ | Նինոս |
Էդուարդո դե Ֆիլիպպո | Ցիլինդր | Անտոնիո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Самвел Вирабян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
Կատեգորիաներ:
- Հունվարի 21 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 2006 մահեր
- Ստեփանակերտ քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Թատրոնի դերասաններ