Սամսոն (շատրվան, Պետերգոֆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սամսոն» շատրվան
Фонтан «Самсон»
Շատրվան «Սամսոն», 2012թ.
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՊետերգոֆի պալատ
ՇինարարՄիխայիլ Իվանովիչ Կոզլովսկի
Շինարարության սկիզբ1735
Քարտեզ
Քարտեզ

Սամսոն, Պետերգոֆի պալատի կենտրոնական շատրվան։ Ջրաշիթը վեր է բարձրանում մինչև 21 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի սկզբնական մտադրությամբ Պետերգոֆում պետք է ստեղծվեր Հերակլեսի պատկերով շատրվան ի պատիվ Շվեդիայի դեմ հաղթանակի, բայց այդ պլանը չիրագործվեց։

Հիշատակի շատրվան կառուցելու գաղափարը կրկին առաջացավ կայսրուհի Աննա Յոհանովնայի իշխանության ժամանակ, երբ 1734 թվականին նախապատրաստվում էին նշել Պոլտավայի ճակատամարտում հաղթանակի 25-ամյակը։ Ենթադրվում է, որ Սամսոնի կերպարը հայտնվեց կապված այն բանի հետ, որ Պոլտավայի ճակատամարտը տեղի է ունեցել Սամպսոնիա Օտարընկալի օրը։ Առյուծը կապվում է Շվեդիայի հետ, քանի որ այն կա Շվեդիայի զինանշանի վրա։

Սկզբնական մտահղացումներում, Մեծ Կասկադի ստեղծման ժամանակ նրա առջև շատրվան չէին պլանավորել և Պետրոս I-ի ժամանակ այն չկար։ Առաջին անգամ «Առյուծի երախը բացող Սամսոնի» շատրվանը Պետերգոֆում, Մեծ Կասկադի առջև տեղադրեցին 1735 թվականին։ Պետերգոֆի ամբողջ պատմության ընթացքում Մեծ Կասկադի առջև եղել է երեք «Սամսոն» շատրվան։ Առաջինը ձուլվել էր կապարից, քանդակագործ Բ. Կ. Ռաստրելլի։ Քանդակի պատվանդանը, երևի, նախագծել է ճարտարապետ Մ. Զեմցովը, իսկ ջրատեխնիկական սարքավորումները ստեղծել է հիդրավլիկ վարպետ Պ. Սուալեմը։ Սակայն 1801 թվականին քանդակը խարխլվեց և այն փոխարինեցին բրոնզե ձուլվածքով` ստեղծված կլասիցիզմի ռուս վարպետ Մ. Կոզլովսկու նախագծով։ Այդ նույն ժամանակ Ա. Վորոնիխինի կողմից նախագծվել է նոր պատվանդան։

Շատրվանը բավականին վնասվել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Օրիգինալ արձանը կորավ։ 1947 թվականին քանդակագործներ Վ. Սիմոնովը և Ն. Միխայլովը արխիվային տվյալների, լուսանկարների և Մ. Կոզլովսկու աշխատանքների հիման վրա վերաստեղծեցին «Սամսոն» շատրվանը, որը բացվեց 1947 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2010 թվականի դեկտեմբերի 28-ին արձանը ուղարկվեց ռեստավրացիայի, իսկ 2011 թվականի ապրիլի 17-ին այն վերադարձվեց իր տեղը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А.Ю. Петербург - столица фонтанов. Путеводитель по фонтанам Санкт-Петербурга. — СПб, 2008. — ISBN 978-5-901751-87-9