Սամաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամաթիայի փողոցներից մեկը

Սամաթիա (հուն․՝ Ψαμάθεια, նախկինում Փսամաթիա; թուրքերեն՝ Samatya), հայաբնակ թաղամաս Ստամբուլի եվրոպական հատվածում, Ֆաթիհ շրջանում։ Թաղամասը գտնվում է Մարմարա ծովի ափին։ Թաղամասից դեպի արևմուտք գտնվում է Եդիկուլե (Յոթ աշտարակների ամրոց) թաղամասը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագել է հունարեն փսամաթիոն (Ψαμάθιον) բառից, որը թարգմանաբար նշանակում է «ավազոտ»։ Պատճառը թաղամասի տարածքից հայտնաբերված մեծաքանակ ավազն էր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

383 թվականին Կոստանդնուպոլսում առաջին եկեղեցական համալիրը կառուցվել է Փսամաթիայում՝ Կոստանդնուպոլսի պարիսպների հակադիր կողմում[2]

Սամաթիայի հունական Սբ. Մենաս եկեղեցին

Մինչև վերջերս, Սամաթիան մեծապես բնակեցված է եղել հայերով, ովքեր այստեղ հաստատվել էին 1458 թվականին՝ սուլթան Մեհմեդ II-ի հրամանով[3]։ Սամաթիայում է գտնվում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հաճախ կոչում են նաև «Ջրե տաճար»։ Եկեղեցին կառուցվել է 1886 թվականին[3]։ Թաղամասում բնակվում են նաև հույներ։ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանն են պատկանում Խրիստոս Անալիփսիս և Սուրբ Մենասի եկեղեցիները[4]։

Թաղամասը մեծապես տուժել է 1782 թվականին Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ հրդեհի արդյունքում[3]։

Սամաթիան այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամաթիայում գործում է հանրային հիվանդանոց, ինչպես նաև Ստամբուլի կրթական և հետազոտական հիվանդանոցը[5]

Սամաթիայում է գտնվում Սիրքեջի- Հալքալը երկաթուղային գծի Խոջամուստաֆափաշա կայարանը։

Ստամբուլի ամենահայտնի ձկան շուկաներից մեկը գտնվում է հենց Սամաթիայում, գնացքի կայարանի դիմացի հատվածում։

Սամաթիան նախընտրելի վայր է թուրք մի շարք ռեժիսորների համար։ Այնպիսի հայտնի հեռուստաշոու, ինչպիսին է «Երկրորդ գարունը» (թուրքերեն՝ Ikinci Bahar), նկարահանվել է Սամաթիայում։ Նուրի Բիլգե Ջեյլանը իր Երեք կապիկները ֆիլմը նույնպես նկարահանել է Սամաթիայում։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Janin (1964), p. 418
  2. Tsai, Kathryn (Dr). A Timeline of Eastern Church History. Divine Ascent Press, CA, 2004. p.73. 0-9714139-2-4
  3. 3,0 3,1 3,2 Müller-Wiener (1977), p. 200
  4. Müller-Wiener (1977), p. 186
  5. «S.B.Ü. İstanbul Eğitim Araştırma Hastanesi - Ana Sayfa». www.istanbuleah.saglik.gov.tr (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Janin, Raymond (1964). Constantinople Byzantine (French) (2 ed.). Paris: Institut Français d'Etudes Byzantines.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)