Միհրան Աբիկյան
Միհրան Աբիկյան | |
---|---|
Ծնվել է | 1855 |
Ծննդավայր | Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1938 |
Մահվան վայր | Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բառարանագիր և գրող |
Աշխատավայր | Q97265811? և Կեդրոնական վարժարան |
Աշխատությունները Վիքիդարանում |
Միհրան Աբիկի Աբիկյան (1855, Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 15, 1938, Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա), հայ կրթական գործիչ, բառարանագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն ստացել է տեղի ծննդավայրի Սահակյան վարժարանում։ Երկար տարիներ եղել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում թուրքերենի ուսուցիչ։ Ունի տպագիր բազմաթիվ գործեր, բառարաններ, դասագրքեր, որոնցից շատերը արժանացել են մի քանի տպագրության, ինչպես «Առաջնորդ ուղղագրության օսմանյան լեզվի» (Կ. Պոլիս, 1894), «Լեթյիֆի ասար» (1894)։ Արժեքավոր են հատկապես նրա «Բառարան հայերեն-թուրքերեն ընդարձակ», «Բառարան հայերեն-թուրքերեն համառոտ» (1891), «Բառարան հայերեն-թուրքերեն-ֆրանսերեն» (1895) և այլ մի քանի բառագրքեր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 13.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Աբիկյան» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- 1855 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 1938 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ բառարանագիրներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Հայ գրողներ
- Անձինք:Ստամբուլ
- Օսմանյան կայսրության գրողներ