Սիմոն Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Հակոբյան
Սիմոն Հակոբյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը Սիմոն Հակոբյան
Ծննդյան ամսաթիվ 1857
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է 1921
Վախճանի վայրը Կոստանդնուպոլիս
Ազգություն Հայ


Սիմոն Հակոբյան (1857, Կ. Պոլիս - 1921, Կ. Պոլիս), նկարիչ։ Ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895-ից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամուրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ.Հ. Պերպերյանի դիմանկարը ևն։ Կ.Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Հակոբյանը պարբերաբար մասնակցել է Կ․Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելիցուցահանդեսիմրցանակին։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ