Սաբինո Արանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբինո Արանա Գոյրի

Սաբինո Արանա Գոյրի (բասկ.՝ Arana ta Goiri’taŕ Sabin), բասկ քաղաքական գործիչ, բասկյան ազգայնականության հիմնադիր, հեղափոխական, Բասկերի երկրի անկախության գաղափափարախոս։ Արանային հաճախ «բասկերի հայր» են անվանում, նրա նաև համարում են ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության գլխավոր գաղափարախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Սաբինո Արանա Գոյրին ծնվել է 1865 թվականին Բիլբաոյի արվարձան Աբանդո ավանում, հայտնի նավատիրոջ դոն Սանտյագո դե Արանա ի Ասնսոտեգիի ընտանիքում։ Սաբինոն ութերորդ և վերջին երեխան էր ընտանիքում։ Սաբինո հայրը, կառլիզիմի մոլի հետևորդ, ավանդականների զինված կազմավորումների գլխավոր հովանավորներից էր Երկրորդ կառլիստական պատերազմի (1872-1876) տարիներին։ Կառլիստների ջախջախումը նրա համար ոչ միայն ֆինանսական աղետ դարձավ, այլև հոգեկան և էմոցիոնալ հարված, որը նա չկարողացավ այդպես էլ տանել։ Սկսած 1876 թվականից Սաբինո Արանայի հայրը հոգեկան խագարությանը մոտ խոր դեպրեսիայի մեջ է մտնում, և 1883 թվականին մահանում։

1876 թվականին 11 տարեկան Սաբինոն ընդունվում է Օրդունյայում գտնվող ճիզվիտական գիշերօթիկ քոլեջ, որտեղ սովորում է 5 տարի։ Պատանին լավ առողջություն չի ունեցել, և 1881 թվականին նա հրաշհով է փրկվում տարած թոքախտից։

1883 թվականին հոր մահից հետո Արանա ընտանիքը Բարսելոնա է տեղափոխվում, որ մեղմ միջերկրածովյան կլիմայի պայմաններում Սաբինոն կարողանա համալսարանային կրթություն ստանա։ Մոր թախանձանքով Սաբինոն ընդունվում է իրավունքի, փիլիսոփայության և գրականության ֆակուլտետը։ Սակայն նա առանձնապես սեր չուներ ընտրած մասնագիտության նկատմամբ, և այդ պատճառով համարյա չէր այցելում իր դասերը և երբեմն գալիս էր քննություններին։

Գաղափարախոսություն[խմբագրել]

1888 թվականին, 23 տարեկան հասակում, Սաբինո Արանան հրապարակում է «Բիսկայան էուսկերայի տարրական քերականության» առաջին մասը, որը, ի միջի այլոց, այդպես էլ չավարտեց։

1888 թվականին, երբ մահացավ Սաբինոյի մայրը, նա վերջանականապես թողնում է ուսմունքը և վերադառնում Բիսկայա: Նույն թվականին Սաբինոն, բասկերենի ոլորտում իրեն արդեն բավարար չափահաս և ձևավորված մասնագետ, նա հայտ է ներկայացնում Բիլբաոյի ինստիտուտին կից բասկերենի նորաստեղծ ամբիոնում էուսկերայի դասախոսի պաշտոնի համար։ Սակայն, ցավոք, մրցույթը նա չի կարողանում հաղթել։

Միակ փրկությունը նա տեսնում էր անկախ բասկյան պետության ստեղծման մեջ, ինչի համար պահանջվում էր ոչ մի ընդհանուր լեզուն, այլ նաև բասկերի անկախ գոյություն ունենալու իրավունքը հաստատող որևէ պատմաիրավաբանական փաստարկներ։ Բիսկայայի հին իրավունքի և պատմության ուսումնասիրման արդյունքում 1892 թվականին լույս է տեսնում Արանայի «Բիսկայան անկախության համար պայքարում» բրոշյուրը։

Շուտով Արանան սկսում է հրապարակել «Bizkaitarra» ազգայնական ամսագիրը, որը դառնում է ազգայնական գաղափարների արտահայտման ամբիոն, իսկ 1894 թվականին ստեղծում է Euskeldun Batzokija մշակութային կազմակերպւոյթւոնը, որը հետագայում վերաձևափոխվում է Բասկյան Կենտրոնի։ Դրա բացման արարողությանը Սաբինո և Լուիս Արանա եղբայրները առաջին անգամ հասարակությանը ներկայացրին բասկյան դրոշը՝ իկուրրինյան, որը, ըստ նրանց մտքի, պետք էր դառնար ապագա բասկյան միասնականության և պետության խորհրդանիշը։

Քանի որ մինչև 19-րդ դարի վերջը բասկյան նահանգներում բացակայում էր միասնական գրավոր ավանդույթը, Արանան որոշում է մշակել բասկյան ուղղագրության նոր սկզբունքները, որոնք նա շարադրում է «Բիսկայան էուսկերայի ուղղագրության լեքցիաներում» (1896)։ Բացի «Տարրական քերականության» «Ուղղագրության լեքցիաների» Արանայի գրչի տակից դուրս են եկելե նաև «Բասկյան ազգանունների բացատրական տրակտատը», մասնուկների համար մի գիրք և հայրենասիրական օրացույց, ինչը մի յուրատեսակ բասկյան հայսմավուրք էր։

Էուսկերայում Սաբինո Արանան տեսնում էր, ամենից առաջ, բասկյան նույնականության տարրերից մեկը, և դրա համար նրա լեզվաբանական գաղափարներ շատ քաղաքականացված էին և ուղղված էին ոչ թե լեզվի զարգացմանը, այլ բասկերի հետագա տարբերացմանը։ Դա բասկերի առանձնահատկությունը հաստատման, բասկյան ռասայի առանձնացման և դրա մաքրության պահպանման քաղաքական գործիքներից մեկն էր։

Հետևելով այդ ավանդույթին այն գործիքային դերով, որը նա առանձնացնում էր լեզվին, Արանան տարված էր լեզվաբանականա պուրիզմով։ Նա անհրաժեշտ էր համարում բացառել բոլոր բացառությունները ռոմանական լեզուներից և փոխարինել այդ բառերը բասկյան նեոլոգիզմներով, որոնց ստեղծմանը նա շատ ժամանակ էր հատկացնում։ Մոլեգնության հետ սահմանակցող Արանայի լեզվաբանական պուրիցմը բերեց այն փաստին, որ բասկյան լեզվաբանությունը դարձավ ազգայնականության տեսակներից մեկը՝ լեզվաբանական։

Արանան հանդիսանում էր որպես Եվրոպայի ամենահին և մաքուր՝ բասկյան ռասայի գերազանցության համար։ Սակայն նրան առանձնահատուկ անձնական յուրահատկությունների, նրա ռադիկալիզմի և Իսպանիայի նկատմամբ թշնամության պատճառով, այդ ռասիզմը սկսում է սահմանակցել քսենոֆոբիայի հետ։ Իր աշխատություններում Արանան դասախոսում էր միգրանտների և բասկյան հողերում ծնված դրանց ժառանգների չընդունումը, կոչելով իրենց մարդանման էկաներ (maketos) և վերագրելով տարբեր արատներ, որոնք, իհարկե, չունեին զտարյուն բասկերը ավելի բարձր ռասային պատկանելիության պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg