Բասկյան ազգայնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arrano beltza-ն ("սև արծիվը"), իկուրրինյայի հետ միասին հանդիսանում է բասկյան հողերի անկախության խորհրդանիշերից մեկը:

Բասկյան ազգայնականություն (բասկ. Eusko abertzaletasun, իսպ.՝ Nacionalismo vasco), Բասկերի Երկրի քաղաքական անկախությունը կամ ինքնավարությունը պաշտպանող քաղաքական շարժում: Ընդհանուր առմամաբ, բասկյան ազգայնականության աջակցությունը ավելի ուժեղ է Իսպանիայի կազմում գտնվող Բասկերի Երկրում և Նավարրայի հյուսիս-արևմուտքում, քան Ֆրանսիական Բասկերի Երկրում:

Երկու երկրների երեք տարբեր տարածաշրջանները (Իսպանիայի Բասկերի Երկիր և Նավարրա ինքնավար համայնքները և Ֆրանսիայի Բասկերի Երկիրը) ընդգրկող բասկյան ազգայնականությունը կրում է իրրեդենտիստական[1] բնույթ:

Բովանդակություն

Բասկյան ազգայնական կազմակերպություններ [խմբագրել]

"Դուք Բասկերի Երկրում եք, ոչ թե Իսպանիայում" գրությունը որպես բասկյան ազգայնականության դրսևորումներից մեկը Բիլբաոյի լապտերասյուններից մեկ վրա: Սթիքերը ընդգրկում է Gazte Abertzaleak-ի պաշտոնական կայքի հասցեն:
  • Amaiur, 2011 թվականին կազմված քաղաքական կոալիցիա
  • Aralar, ձախ քաղաքական կուսակցություն
  • Askatasuna, աջակցում է ԷՏԱ-ի անդամ բանտարկյալներին
  • Batasuna, ձախ քաղաքական կուսակցություն, ԷՏԱ-ի հետ կապեր ունենալու պատճառով անօրինական է Իսպանիայում: Ամենաշատը հայտնի է Herri Batasuna-ի և Euskal Herritarrok-ի համար:
  • Batzarre
  • Bildu, 2011 թվականին կազմված քաղաքական կոալիցիա
  • Comunión Nacionalista Vasca, նախկին քաղաքական կուսակցություն
  • ELA-STV, առևտրային կազմակերպություն
  • Enbata
  • ETA, հիմնականում իսպանական Բասկերի Երկրում գործող անջատվողական զինված կազմակերպություն
  • Etxerat, բասկ բանտարկյալներին աջակցող բարեկամների և ընկերների միություն
  • Euskadiko Ezkerra, նախկին ձախ քաղաքական կուսակցություն
  • Euskal Ezkerra, Euskadiko Ezkerra-ի մասը
  • Eusko Abertzale Ekintza, ձախ քաղաքական կուսակցություն
  • Eusko Alkartasuna, սոցիալ-ժողովրդավարական քաղաքական կուսակցություն
  • ESAIT, տարբեր սպորտաձևերում բասկյան ազգային թիմերը աջակցող միություն
  • Gazte Abertzaleak, Eusko Alkartasuna կուսակցության երիտասարդական խմբավորում, ձախ PNV-ից բայց չի համընկնում ԷՏԱ-ի կամ Բատասունայի հետ
  • Gestoras pro-Amnistía, աջակցում է ԷՏԱ-ի անդամ բանտարկյալներին
  • Herria 2000 Eliza, կաթոլիկ շարժում
  • Ikasle Abertzaleak, բասկ ազգայնական ուսանողների խմբագորում
  • Iparretarrak, Բասկերի Երկրի ֆրանսիական մասում գործող գաղտնի կազմակերպություն
  • Irrintzi, Ֆրանսիայի Բասկերի Երկրի զինված կազմակերպություն
  • Jagi-Jagi, նախկին ամսագիր
  • LAB, ձախ հայացքների առևտրային միություն
  • Nafarroa Bai, նավարրյան քաղաքական կուսակցություն (որոշ բասկյան ազգայնական կուսակցությունների կոալիցիցա)
  • Partido Nacionalista Vasco, քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • Senideak, բանտարկված բասկ ակտիվիստների (հիմնականում ԷՏԱ-ի անդամների) բարեկամների կազմակերպություն
  • Segi, Բատասունայի երիտասարդական խմբագորում
  • Sortu, 2011 թվականին ստեղծման անհաջող փորձ կատարած քաղաքական կուսակցություն
  • Udalbiltza, քաղաքային խորհրդաի հանձնաժողով
  • Zutik, ձախ քաղաքական կուսակցություն

Ծանոթագրություններ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]