Ռստամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռստամ (Ռստամ-Գևդուկ), գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում։

1909-ին ուներ 136 տուն հայ բն․։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, սանտրով։ Գյուղատնտեսական մթերքներն ու արհեստագործական արտադրանքը նաև արտահանում էին։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։