Թոնդրակ (Մանազկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Թոնդրակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄանազկերտի գավառակ
Այլ անվանումներԹանդրլի, Թանդևրլու, Թանդուրեկ, Թանտըրլի, Թոնդրակս, Թոնդրաս, Թոնդրուկ, Թոնդուրակ, Թոնդուրեկ, Թոնտրակ, Թոնտրակս, Թոնրակ, Թունդրակ, Թունդրաս, Թունդրասա, Թունտրաս, Տոնդուրեկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունթոնդրակցի
Ժամային գոտիUTC+3
Թոնդրակ (Մանազկերտի գավառ) (Աշխարհ)##
Թոնդրակ (Մանազկերտի գավառ) (Աշխարհ)

Թոնդրակ, ավան Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառում, ավելի ուշ ավան կամ գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում[1]։ Գտնվում է Մանազկերտից 8-9 կմ հարավ-արևմուտք՝ Արածանիի ձախ կողմում՝ լեռնալանջի վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կային բնական փոսեր, որոնք բնակիչները որպես թոնիր էին օգտագործում։ Այստեղից էլ առաջացել է Թոնդրակ անվանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնդրակ գյուղը 9-11-րդ դարերում մեծ է դեր է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում։ Այստեղ են կենտրոնացել այն ժամանակների աղանդավորական շարժման մասնակիցները, որոնք գյուղի անունով կոչվեցին թոնդրակյաններ։ Շարժումը կոչվեց Թոնդրակյան շարժում։ 1051-1052 թվականներին Գրիգոր Մագիստրոսը դաժան պատժի է ենթարկում աղանդավորներին։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը ենթարկվեց կոտորածի և տարհանման։ Դրանից հետո Թոնդրակը դարձավ անշուք բնակավայր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ և թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնդրակն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։

Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Հովհաննես եկեղեցին հանդիսանում էր գրչության կենտրոն։ Մեզ են հասել մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը 1331 թվականի է պատկանում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 467

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 199