Ռուբեն Բելիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Բելիմա Ռոդրիգես
Rubén Belima Rodrígue
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Հասարակածային Գվինեա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1992(1992-02-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մոստոլես, Իսպանիա Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսպաշտպան
Պատանեկան կարիերա
1999—2009 Իսպանիա Տորեվեխու

2009—2011 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Իսպանիա Տորեվեխու 7 (0)
2011-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 47 (5)
2013-մինչ օրս Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլյա 2 (0)
Ազգային հավաքական
2014-այժմ Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուբեն Բելիմա Ռոդրիգես (իսպ.՝ Rubén Belima Rodrígue, փետրվարի 11, 1992(1992-02-11)[1][2], Մոստոլես, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» ակումբի և Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենը ֆուտբոլով սկսել է զբաղվել 1999 թվականին՝ «Տորեվեխու» մանկական ակումբում։ 10 տարեկանից սկսած նա դեբյուտել է ակումբի հիմնական կազմում, որը հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2009 թվականին Բելիման, «Տորեվեխու» ակումբում անցկացնելով 7 խաղ, միացել է «Ռեալ Մադրիդ » ֆուտբոլային ակումբին։ 2011 թվականին կիսապաշտպանը սկսել է հանդես գալ «Ռեալ Մադրիդ C»-ում, որի հետ մեկտեղ 2011/2012 մրցաշրջանում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացավ Տերսերայից անցնել «Սեգունդա B»։ 2013 թվականից հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենի հայրը ծնունդով Բատայից՝ Հասարակածային Գվինեայից է։ 2013 թվականի օգոստոսին կիսապաշտպանը ստացավ Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականում Գաբոնայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին մասնակցելու հրավեր, սակայն խաղը չկայացավ։ 2013 թվականի Նոյեմբերի 16-ին Ռուբենը մասնակցություն ունեցավ Իսպանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին, սակայն խաղը պաշտոնապես չճանաչվեց։ 2014 թվականի մայիսին ազգային հավաքականի կազմում անց է կացրել առաջին խաղը՝ Աֆրիկյան ազգերի գավաթի շրջանակներում՝ Մավրիտանիայի հավաքականի դեմ խաղում[3]։

2015 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի առաջնությունը Մարոկկոյից Հասարակածային Գվինեա տեղափոխելուց հետո Բելիման ընդգրկվեց առաջնության տերերի նախնական հայտում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]