Ռոուզ Մարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոուզ Մարի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 15, 1923(1923-08-15)[1]
Ծննդավայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 28, 2017(2017-12-28)[2][1] (94 տարեկան)
Վախճանի վայր՝Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, գրող, ինքնակենսագիր, ձայնային դերասանուհի և կատակերգու
Պարգևներ՝
IMDb։ID 0547300

Ռոուզ Մարի (անգլ.՝ Rose Marie, օգոստոսի 15, 1923(1923-08-15)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 2017(2017-12-28)[2][1], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, երեք անգամ իր կարիերայում արժանացել է «Էմմի» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Մարի Մազետան ծնվել է Նյու Յորքում իտալա-ամերիկացի վոդևիլի դերասան Ֆրենկ Մազետիի ընտանիքում, հայտնի է Ֆրենկ Քարլիի և նրա տիկնոջ՝ լեհուհի Ստելա Գլուժչակի կեղծանունով[3]։ Նա սկսել է իր կարիերան երեք տարեկան հասակում  փոքրիկ Ռոուզ Մարի կեղծանունով (անգլ.՝ Baby Rose Marie): Նրա փառքի լավագույն տարիները գրանցվեցին 1929 թվականից 1934 թվականներին, երբ նա պարբերաբար հանդես է եկել զավեշտախաղերում, ռադիոյով վարել է իր սեփական շոուն և հայտնվել Paramount[4] ստուդիայի բազմաթիվ ֆիլմերում։ Ընդհուպ մինչև երեսունականների վերջ  նա հաջողությամբ հանդես է եկել և ձայնագրվել այդ պահին տասնյոթ ալբոմներում, բայց քառասնականների սկզբին, երբ Ռոուզ Մարի դադարել է լինել երեխա, նրա կարիերան ավատվեց, և նա սովորեց դերասանական մասնագիտությամբ[4]։

Հիսունականների սկզբին Ռոուզ Մարի սկսեց դերասանուհու կարիերան  և 1954 թվականին Top Banana երաժշտական կինոֆիլմում խաղաց գլխավոր դերը, որից հետո սկսեց երևալ հեռուստատեսությամբ այնպիսի սերիալներում, ինչպես «Գնդացրի ծուխը»։ 1960-1961 թվականներին նա նկարահանվել է Էլեյն Ստրիտչի «Իմ քույլ Էյլին» սիթքոմում։ Նա նաև նկարահանվել է «Դորիս Դեյիի շոուում» 1969-1971 թվականներին, իսկ հետագա տասնամյակներում աշխատել է ավելի քիչ և նկատելի էր հիմնականում սերիալներում՝ «Սիրո նավակը», «Կեգնին և Լեյսին», «Ռեմինգտոն ստիլ» и «Մյորֆի Բրաուն»։

Սկսած յոթանասունականներին Ռոուզ Մարին շատ է հանդես  եկել թատերական ասպարեզում, ինչպես նաև հայտնվում էր էկրանին կամեո դերերում հետևյալ ֆիլմերում՝ «Կախարդական խաղատախտակ», «Փսիխոզ» և «Շատ սարսափելի կինո»։ 2001 թվականին նա ստացել է «Հոլիվուդյան փառքի ծառուղի» աստղըը[5]։

Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին, Վան Նայսի իր տանը, 94 տարեկան հասակում[3][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Rose Marie, Wisecracking Star of 'Dick Van Dyke Show,' Dies at 94
  3. 3,0 3,1 Peterson, Alison J. (2017 թ․ դեկտեմբերի 28). «Rose Marie, Decades-Spanning Showbiz Veteran, Is Dead at 94». The New York Times.
  4. 4,0 4,1 «Rose Marie- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Awards for Rose Marie». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. Nelson, Valerie J. (2017 թ․ դեկտեմբերի 28). «Rose Marie, co-star of 'The Dick Van Dyke Show,' dies at 94». Los Angeles Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուզ Մարի» հոդվածին։