Ռոմուալդաս Օզոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմուալդաս Օզոլաս
լիտ.՝ Romualdas Ozolas
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1939(1939-01-31)[1]
ԾննդավայրJoniškėlis, Pasvalys District Municipality
Մահացել էապրիլի 6, 2015(2015-04-06)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և լրագրող
ԱշխատավայրՎիլնյուսի համալսարան
Զբաղեցրած պաշտոններMember of the Seimas?
ԿուսակցությունԽՄԿԿ
Կայքlrs.lt/datos/kovo11/signatarai/www_lrs.signataras-p_asm_id=59.htm
 Romualdas Ozolas Վիքիպահեստում

Ռոմուալդաս Օզոլաս (լիտ.՝ Romualdas Ozolas, 31 հունվարի, 1939, Իոնիշկելիս, Պասվալիո շրջան, Պանեվիժիսի կոմսություն – 6 ապրիլի, 2015, Վիլնյուս, Վիլնյուսի կոմսություն, Լիտվա)[2], լիտվացի քաղաքական գործիչ և հրապարակախոս։ Սայուդիս շարժման ակտիվիստ, Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր (1992-2000), Վիլնյուսի համալսարանի դասախոս[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմուալդաս Օզոլասը ծնվել է 1939 թվականի հունվարի 31-ի Լիտվայի Իոնիշկելիս քաղաքում[4]։ 1957 թվականին ավարտել է դպրոցը Շյաուլյայի շրջանի Բազիլիոնայ վայրում։ 1957 թվականից մինչև 1962 թվականի փիլիսոփայություն է սովորել Վիլնյուսի համալսարանում, իսկ 1968-1973 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1973 թվականից մինչև 1989 թվականը դասավանդել է Վիլնյուսի համալսարանում։ 1965 թվականից մինչև 1968 թվականն աշխատել է որպես «Kulturos baraj» ամսագրի պատասխանատու քարտուղար, ապա բաժնի խմբագիր։

Ռոմուալդաս Օզոլասը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ 1973 թվականից մինչև 1990 թվականը[3]։ 1988-1990 թվականներին եղել է Լիտվայի անկախության համար պայքարող Սայուդիս շարժման անդամ[3]։ 1988 թվականին Ռոմուալդաս Օզոլասը հիմնադրել է «Վիլնիա» ազգայնական կազմակերպությունը[5]։ 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է Լիտվայի վարչապետի տեղակալ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ միասին։ 1993 թվականին անդամակցել է Լիտվայի կենտրոնի միությանը (լիտ.՝ Lietuvos centro sąjunga, LCS) և եղել է նրա նախագահը մինչև 2000 թվականը[3]։ 1996 թվականին Ռոմուալդաս Օզոլասն ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր և մնացել այդ պաշտոնում մինչև 2000 թվականը[3]։ 2003 թվականից մինչև 2007 թվականը գլխավորել է Կենտրոնի ազգային կուսակցությունը, որը 2005 թվականին վերանվանվել է Կենտրոնի լիտվական կուսակցություն։

1991 թվականին Ռոմուալդաս Օզոլասը դարձել է Ստասիս Շալկաուսկիսի մրցանակի առաջին դափնեկիրը[3]։

Ռոմուալդաս Օզոլասը մահացել է 2015 թվականի ապրիլի 6-ին Վիլնյուսում քաղցկեղից[4]։ Թաղված է Անտիկալնիսի գերեզմանատանը[6]։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմուալդաս Օզոլաս‎ն ունեցել ազգայնական հայացքներ[7]։ Հայտնի է եղել Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։ 2011 թվականին հրատարակել է հոդված՝ կոչ անելով, որ Կալինինգրադի մարզն առանձնանա Ռուսաստանից, ու այդ տարածքում ձևավորվի «Բալթիական հանրապետություն»[8]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pasakojimai apie filosofiją. Vilnius 1988. ISBN 5-7900-0008-8 (Պատմվածքներ փիլիսոփաների ու փիլիսոփայության մասին)
  • Pirmieji atkurtosios nepriklausomybės metai. 1992 (Վերականգնված անկախության առաջին տարիները)
  • Atgimimo ištakose. 1997 (Վերածննդի ակունքների մոտ)
  • Išsivadavimas. 1998 (Ազատագրում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mle.lt/straipsniai/romualdas-ozolas
  2. «Mirė buvęs Seimo narys, signataras Romualdas Ozolas». lrytas.lt. 2015 թ․ ապրիլի 6.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Romualdas OZOLAS, bio on the pages of Lithuanian parliament
  4. 4,0 4,1 Рута Пукене (2015 թ․ ապրիլի 6). «Ушел из жизни Ромуалдас Озолас». RU.DELFI. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  5. Leonardas Vilkas, «LITEWSKA, ŁOTEWSKA I ESTOŃSKA DROGA DO NIEPODLEGŁOŚCI I DEMOKRACJI: PRÓBA PORÓWNANIA». 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  6. Eglė Samoškaitė (2015 թ․ ապրիլի 9). «Antakalnyje palaidotas vienas Sąjūdžio architektų R. Ozolas» (լիտվերեն). DELFI. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  7. Remembrance, History, and Justice. CEU Press. 2015
  8. «В Литве требуют отторжения Калининградской области от России». Regnum. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմուալդաս Օզոլաս» հոդվածին։