Ռոզա Տայկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Տայկոն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1926(1926-07-30)[1]
ԾննդավայրՏիբրո, Շվեդիա[1]
Մահացել էհունիսի 1, 2017(2017-06-01)[2][1] (90 տարեկան)
Մահվան վայրՇվեդիա[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[1]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ (1967)[1]
Մասնագիտությունդերասանուհի, արծաթագործ, ակնագործ և պարուհի
ԱմուսինBernd Janusch?[1]
Պարգևներ և
մրցանակներ
 Rosa Taikon Վիքիպահեստում

Ռոզա Սոֆիա Ինգեբյորգ Տայկոն (շվեդ.՝ Rosa Sofia Ingeborg Taikon, հուլիսի 30, 1926(1926-07-30)[1], Տիբրո, Շվեդիա[1] - հունիսի 1, 2017(2017-06-01)[2][1], Շվեդիա[1]), շվեդ արծաթագործ և հասարակական գործիչ, որը պայքարել է գնչուների իրավունքների համար։ 2013 թվականին արժանացել է Ուլոֆ Պալմեի մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Տայկոնը ծնվել է 1926 թվականին շվեդուհի Ագդա Կառլսոնի և գնչու Յուհան Տայկոնի ընտանիքում։ Գրող Կատարինա Տայկոնի ավագ քույրն էր։ Ռոզայի մայրը մահացել է, երբ նա եղել է վեց տարեկան։ Հայրը կրկին ամուսնացել է, սակայն խորթ մայրը երեխաներին վատ է վերաբերվել։ Ռոզան տասը տարեկանից աշխատել է ընտանիքին օգնելու նպատակով։

Տայկոնը ոսկերիչ է դարձել։ 1966 թվականին ավարտել է Արվեսների համալսարանը։ Չնայած այն հանգամանքին, որ ոսկերչական արվեստն ընտանիքում ժառանգաբար փոխանցվել է տղամարդկանց միջոցով, Ռոզան որոշել է արծաթագործ դառնալ իր եղբայր Պաուլի սպանությունից հետո[3]։ Նա ապավինել է գնչուական ավանդական արվեստին։ Նրա աշխատանքները ցուցադրված են շվեդական բազմաթիվ պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։ Ցուցադրություն է ունեցել նաև Գնչուական արվեստի թանգարանում Չեխիայում[3]։ Ստոկհոլմի համալսարանում և Շվեդիայի արվեստի դպրոցում երեկոյան դասընթացներ է վարել արծաթի հետ աշխատելու արվեստի վերաբերյալ[3]։ Բացի դրանից հայտնի է եղել նաև որպես որպես գնչուների իրավունքների համար պայքարող և գնչուական մշակույթի հանրայնացնող[3]։ Հանդես է եկել շվեդական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, գրել հոդվածներ[4]։

Ամուսնացել է երկու անգամ, երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ․ երեխաներ չի ունեցել։ Մահացել է 2017 թվականին 91 տարեկանում[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իլլիս քվորում» ոսկե մեդալ՝ շվեդական մշակույթին, գիտությանը կամ հասարակությանը մատուցած ծառայության համար (2010)[3]։
  • Ուոլֆ Պալմեի մրցանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակնառու նվաճումների համար (2013)[4]։
  • Սյոդերտյորնի համալսարանի պատվավոր դոկտոր (2014)[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marianne, 1953
  • Motorkavaljerer, 1950
  • Kyssen på kryssen, 1950
  • Smeder på luffen, 1949

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Rosa Taikon». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://hedendaagsesieraden.nl/2023/06/19/rosa-taikon/
  2. 2,0 2,1 2,2 https://www.svd.se/rosa-taikon-vittnade-om-romernas-ode
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Romani jewelry designer Rosa Taikon has passed away». Romea (անգլերեն). 9.6.2017. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Rosa Taikon». RomArchive (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Տայկոն» հոդվածին։