Ռոբերտ Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Կարախանյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1945(1945-09-25) (78 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1967)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994)
Մասնագիտությունֆիզիկոս

Ռոբերտ Կարապետի Կարախանյան (սեպտեմբերի 25, 1945(1945-09-25), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Կարախանյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 25-ին, Ախալքալաքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում։

Աշխատանքները վերաբերում են էլեկտրոնային դիֆրակցիայի միջոցով նյութի բյուրեղային կառուցվածքի, բյուրեղներում էլեկտրոնների դինամիկական ցրման երևույթների, նանոչափական նյութերի էլեկտրոնամանրադիտակային ուսումնասիրմանը։ Կարախանյանը հայտնաբերել է էլեկտրոնների կրկնակի դիֆրակցիայի երևույթը կատարյալ միաբյուրեղներում, ստացել է գերցանցեր կազմող նանոմասնիկների կրկնակի գծային շղթաներ։ Հեղինակ է բյուրեղագիտության, համահեղինակ՝ ֆիզիկայի ուսումնական ձեռնարկների[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բյուրեղագետների միջազգային ընկերության անդամ (1994)։
  • Էլեկտրոնային միկրոսկոպիայի հայկական ընկերության անդամ (1992)։
  • Եվրոպական ընկերության անդամ (2003)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Караханян, Роберт Карапетович (1994) Электронографическое исследование структуры кристаллов и динамического рассеяния электронов. Doctor of Sciences thesis, Институт прикладных проблем физики НАН РА.[2]
  • Ատոմային ֆիզիկա։ (Լաբորատոր աշխատանքներ), Երևանի պետական համալսարանԱտոմային ֆիզիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2004 (համահեղինակ)[3]։
  • Բյուրեղաֆիզիկա։ (Գործնական աշխատանքներ), Կարախանյան Ռոբերտ Կարապետի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2008[4]։
  • Բյուրեղագիտություն։ Դասախոսություններ, Երևանի պետական համալսարան, Երևան, Ֆենոմեն, 2013 (համահեղինակ)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Items where Author is "Караханян, Роберт Карапетович" - Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց = Open Access Repository of the Armenian Electronic Theses and Dissertations (Armenian ETD-OA) = Репозиторий диссертаций Армении открытого доступа». etd.asj-oa.am. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)
  3. Ավետյան, Կոլյա Թորգոմի; Կիրակոսյան, Ալբերտ Ավետիսի; Կարախանյան, Ռոբերտ Կարապետի; Երևանի պետական համալսարան, eds. (2004). Ատոմային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքներ. Երևան: Երևանի համալսարանի հրատարակություն.
  4. Կարախանյան, Ռոբերտ Կարապետի (2008). Բյուրեղաֆիզիկա։ Գործնական աշխատանքներ. Երևան: Երևանի համալսարանի հրատ.
  5. Մարտիրոսյան, Աիդա Հ; Կարախանյան, Ռոբերտ Կարապետի (2013). Բյուրեղագիտություն։ Դասախոսություններ. Երևանի պետական համալսարան. Երևան: Ֆենոմեն. ISBN 978-9939-836-08-9.