Ռոբերտ Էմմիյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ժիրայրի Էմմիյան (ծնվել է Փետրվարի 16, 1965, Գյումրի), հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր:
Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչև այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին։
Էմմիյանը այժմ բնակվում է Փարիզում։
