* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ռոբերտ Գադոխա (լեհ.՝ Robert Gadocha, հունվարի 10, 1946(1946-01-10)[1], Կրակով, Լեհաստան[2]), լեհ նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել ձախ եզրային հարձակվողի դիրքում։ 1972 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ 1974 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ռոբերտ Գադոխան Կրակովի «Գարբարնիա» ակումբի սաներից է։ 1965 թվականին նա սկսել է խաղալ «Վավել» ակումբում, սակայն նրա կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է Վարշավայի «Լեգիա» ակումբ, որի կազմում երկու անգամ հաղթել է Լեհաստանի առաջնություններում (1968/69 և 1969/70 մրցաշրջաններում), իսկ 1973 թվականին դարձել է Լեհաստանի գավաթակիր։ 1969/70 մրցաշրջանում Ռոբերտ Գադոխան «Լեգիա» ակումբի կազմում հասել է մինչև Եվրոպայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։
1975 թվականին Ռոբերտ Գադոխան տեղափոխվել է ֆրանսիական «Նանտ» ակումբ, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մշտապես հանդես գալ թիմի հիմնական կազմում։ 1976/77 մրցաշրջանում նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Ավելի ուշ Ռոբերտ Գադոխան մեկնել է ԱՄՆ, որտեղ խաղացել է NASL-ի «Չիկագո Սթինգ» և MISL-ի «Հարթֆորդ Հելիոնս» ակումբներում[3]։
Լեհաստանի ազգային հավաքականի կազմում Ռոբերտ Գադոխան առաջին անգամ խաղացել է 1967 թվականիհուլիսի 28ին՝ մասնակցելով ԽՍՀՄ հավաքականի հետ հանդիպմանը։ Ազգային հավաքականի կազմում Գադոխան 1972 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն. այդ Օլիմպիական խաղերի ընթացքում Ռոբերտ Գադոխան խփել է 6 գոլ։ 1974 թվականին Գադոխան Լեհաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռոբերտ Գադոխային երբեք չի հաջողվել գոլ խփել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դաշտերում, որտեղ անցկացվում էր առաջնությունը, սակայն նա կատարել է 7 գոլային փոխանցում, իսկ մրցաշրջանի ավարտին Sport ամագրի կողմից հայտարարվել է որպես «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդ։ Լեհաստանի ազգային հավաքականի կազմում իր վերջին խաղը Ռոբերտ Գադոխան անցկացրել է 1975 թվականիհոկտեմբերի 26-ին՝ մասնակցելով Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղին, որ անցկացվում էր 1976 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում։ Ազգային հավաքականի կազմում Ռոբերտ Գադոխան անցկացրել է 62 խաղ և խփել 16 գոլ[4]։