Ռիչարդ Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Մեյեր
անգլ.՝ Richard Meier
Ծնվել էհոկտեմբերի 12, 1934(1934-10-12)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ և Columbia High School?
Ուշագրավ աշխատանքներԳեթի կենտրոն, city hall of The Hague? և Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան
Պարգևներ
 Richard Meier Վիքիպահեստում

Ռիչարդ Մեյեր (անգլ.՝ Richard Meier, հոկտեմբերի 12, 1934(1934-10-12)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ, նյույորքյան ավանգարդի ներկայացուցի։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի թանգարան, Ատլանտա

Մեյերը ծնվել է ամերիկյան հրեաների ընտանիքում[5][6]։ Հայրը` Ջերոմ Մեյերը, զբաղվել է գինու և ոգելից խմիչքների վաճառքով։ Ռիչարդ Մեյերը եղել է ընտանիքի երեք զավակներից ավագը։ Ճարտարապետական կրթություն է ստացել Կոռնելի համալսարանում։ Ուսումնառությունից հետո եղել է Իսրայելում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ֆինլանդիայում[7]։

Մտել է պուրիստ ճարտարապետների «նյույորքյան հնգյակի» մեջ` ամենից ավելի մոտենալով պուրիստական իդեալներին։ 1956-1963 թվականներին աշխատել է «Սկիդմոր, Օուինգս և Մերիլ», «Մարսել Բրյոեր և ընկերություն», «Դևիս, Բրոդի և Վիշնևսկի» ընկերություններում։ 1963 թվականին Նյու Յորքում բացել է սեփական ընկերությունը։

Նրա գաղափարներն արտահայտող լավագույն դրսևորում է Կիրառական արվեստի թանգարանը Մայնի Ֆրանկֆուրտում (1985 թ.), որում աբստրակտ ոճը առավել հասուն տեսք է ձեռք բերել։ Այս կառույցը զգալի նշանակություն է ունեցել 1990-ական թվականների ճարտարապետության մեջ։ Մեյերի` ուշ շրջանի նշանակալի նախագծերից են Գեթի կենտրոնը Լոս Անջելեսում (1997 թ.) և Խաղաղության խորանը Հռոմում (2006 թ.):

Մեյերի կառույցներում վառ դրսևորում են գտել կանոնավորությունն ու հստակությունը, ինչը հակադրվում է շրջապատի արհեստական քաոսին։ Նա շարունակել է ռոմանտիկ մոդեռնիզմի ուղղությունը, որի հիմնադիրը եղել է Լե Կորբյուզիեն։

Նշանակալից գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուն Բոդրումում, Բոդրում, Թուրքիա, 2010-2014
  • Մեծ բանակի հրապարակ, Բրուքլին, Նյու Յորք, 2003-2008
  • ECM City Tower, Պրահա, Չեխիա, 2004-2007
  • Սան Խոսեի համերգասրահ, Սան Խոսե, Կալիֆոռնիա, 2004-2007
  • Գիտական տեխնոլոգիաների ինստիտուտի շենք, Իթաքա, Նյու Յորք, 2007
  • Ֆրյոդեր Բուրգի թանգարան, Բադեն-Բադեն, Գերմանիա, 2004
  • Սկրենթոնի համալսարանի շենք, 2007
  • Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի, Հռոմ, Իտալիա 2003
  • Սենդրա Օկոնորի նստավայր, Արիզոնա, 2000
  • Կամդենի բժշկական կենտրոն, Սինգապուր, 1998
  • Գեթի կենտրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, 1997
  • Ռահովսկի հաուս, Դալլաս, Տեխաս, 1996
  • Հեռուստատեսության և ռադիոյի թանգարան, Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, 1996
  • Էդինբուրգի այգու նախագիծ, 1995
  • Ժամանակակից արվեստի թանգարան, Բարսելոն, Իսպանիա, 1995
  • Սիթի հոլլ և Կենտրոնական գրադարան, Հաագա, Հոլանդիա, 1995
  • Շտադտհաուս, Ուլմ, Գերմանիա, 1994
  • Դայմլեր Կրայսլերի կենտրոն, Ուլմ, Գերմանիա, 1992
  • Բարձր արվեստի թանգարան, Ատլանտա, Ջորջիա, 1983
  • Հարթֆորդի սեմինարիա, Հարթֆորդ, կոնեկտիկուտ, 1981
  • Հետազոտական կենտրոն, Բրոնքս, Նյու Յորք, 1976
  • Դուգլաս հաուս, Հարբոր Սպրինգս, Միչիգան, 1973
  • Սմիթս հաուս, Դարիեն, Կոնեկտիկուտ, 1965-1967
Գեթի կենտրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 StructuraeRatingen: 1998.
  4. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  5. Jewish Daily Forward: "Architect Richard Meier’s Jewish Inspirations" By Benjamin Ivry October 2, 2009
  6. Architectural Digest: "Q+A: ARCHITECT RICHARD MEIER" Interview by Henry Urbach - May 2013
  7. Pranay Gupte (November 17, 2005), Lunch at The Four Seasons with: Richard Meier New York Sun.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Մեյեր» հոդվածին։