Ռեֆլեքսային սինկոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեֆլեքսային սինկոպե
Reflex syncope
ՏեսակՎազովագալ, Իրավիճակային, Կարոտիդային սինուս
Բժշկական մասնագիտությունՆյարդաբանություն, Սրտանոթային
ՀՄԴ-10R55
ԱխտորոշումԱյլ հնարավոր պատճառները բացառելուց հետո ախտանիշների հիման վրա
Տարբերակիչ ախտորոշումՕրթոստատիկ հիպոթենզիա, Հիպոգլիկեմիա, Առիթմիա
ԲարդություններՎնասվածք
ՏևողությունԿարճ

Ռեֆլեքսային սինկոպե կամ ուշագնացություն, գիտակցության կարճ կորուստ՝ արյան ճնշման անկամբ, որը պայմանավորված է նյարդային համակարգով[1]։ Մինչև գիտակցության կորուստը, կարող է ի հայտ գալ գերքրտնարտադրություն, տեսողության թուլացում և ականջներում խշշոց[2]։ Երբեմն անգիտակից վիճակում մարդը կարող է ցնցվել[2]։ Բարդություններից է վնասվածքը, որն առաջանում է վայր ընկնելուց[2]։

Ռեֆլեքսային սինկոպեն բաժանված է երեք տեսակի՝ վազովագալ, իրավիճակային և կարոտիդային սինուս[3]։ Վազովագալ սինկոպե սովորաբար հարուցում են՝ արյան տեսարանները, ցավը, հուզական սթրեսը կամ երկար կանգնած մնալը[4]։ Իրավիճակային սինկոպեի տրիգերներ են հանդիսանում միզարձակումը, կլման ակտը կամ հազը[3]։ Կարոտիդային սինուսի սինկոպեն պայմանավորված է պարանոցում քնային զարկերակների ճնշմամբ[3]։ Հիմքում ընկած է նյարդային համակարգը, որը դանդաղեցնելով սրտի ռիթմը և լայնացնելով անոթները, հանգեցնում է արյան ճնշման անկման, և հետևաբար՝ ոչ բավարար քանակությամբ արյան հոսքի դեպի ուղեղ[3]։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա, հնարավոր այլ պատճառները բացառելուց հետո[5]։

Վերականգնումը տեղի է ունենում առանց հատուկ բուժման[3]։ Կանխարգելման միջոց է հանդիսանում տրիգերներից խուսափումը[3]։ Բավարար քանակի հեղուկների և աղի օգտագործումը, ինչպես նաև որոշ վարժություններ նույնպես կարող են օգտակար լինել[3][6]։ Եթե դրանք բավարար չեն վազովագալ սինկոպեի համար, ապա կարող են օգտագործվել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են Միդոդրինը կամ Ֆլուդրոկորտիզոնը[6]։ Ժամանակ առ ժամանակ կարող է օգտագործվել նաև սրտանոթային դեղամիջոցներ[3]։ Ռեֆլեքսային սինկոպե ունեն տարեկան 1000 մարդուց առնվազն 1-ը[7]։ Ռեֆլեքսային սինկոպեն ամենատարածված ձևն է, որը կազմում է բոլոր դեպքերի ավելի քան 50% -ը[3]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազովագալ սինկոպեի դրվագները սովորաբար կրկնվում են, և լինում այն դեպքերում, երբ նախատրամադրված անձը ենթարկվում է հատուկ տրիգերների ազդեցության։ Գիտակցությունը կորցնելուց առաջ անհատը հաճախ ունենում է վաղ նշաններ կամ ախտանիշներ, ինչպիսիք են՝ թեթևամտությունը, սրտխառնոցը, ծայրահեղ տաք կամ ցուրտ լինելու զգացումը (ուղեկցվում է քրտնարտադրությամբ), ականջներում աղմուկը, սրտի շրջանում անհարմար զգացողությունը, անառողջ մտքերը,խոսելու կամ բառեր կազմելու անկարողություն (երբեմն զուգորդվում է մեղմ շողոքորթությամբ), թուլություն և տեսողական խանգարումներ։ Ինչպիսիք են լույսերի չափազանց պայծառ կամ ֆուզիոն թվալը, կամ թունելի տեսողությունը, սև ամպի նման բծերը։ Ախտանիշները կարող են ավելի ինտենսիվ դառնալ գիտակցության կորստից մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե առաջ։ Սկիզբը սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը նստած կամ կանգնած է։

Երբ մարդ կորցնում է գիտակցությունը, նա ընկնում է ներքև (եթե դա հնարավոր չի լինում կանխել), և այդ դիրքում արյան հոսքը դեպի ուղեղ վերականգնվում է, որի հետևանքով վերականգնվում է գիտակցությունը։ Եթե մարդը չի ընկնում լիովին ուղիղ դիրքում, և գլուխը մնում է ավելի բարձր, ապա նման դեպքը կարող է հանգեցնել ուղեղի արյան հոսքի կարգավորման խանգարման, և մարմնի նեյրոնները դրդվում են՝ հանգեցնելով մկանների լարվածության։

Ինքնավար նյարդային համակարգի ֆիզիոլոգիական վիճակը (տես ստորև), որը հանգեցնում է գիտակցության կորստի, կարող է պահպանվել մի քանի րոպե, այնպես որ

  • եթե հիվանդները փորձում են նստել կամ կանգնել, երբ արթնանում են, նրանք կարող են կրկին ուշաթափվել
  • մարդը կարող է մի քանի րոպեի կամ ժամերի ընթացքում ունենալ սրտխառնոց և լինել գունատ

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆլեքսային սինկոպե տեղի է ունենում ի պատասխան տրիգերների`սրտի ռիթմի և արյան ճնշման կարգավորող մեխանիզմի խանգարման պատճառով։ Երբ սրտի ռիթմը դանդաղում է կամ արյան ճնշումը նվազում է, տեղի է ունենում արյան հոսքի նվազում և ուշագնացության առաջացում[8]։

Վազովագալ սինկոպե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործոններից են.

  • Երկար կանգնած մնալ[4]
  • էմոցիոնալ սթրես[4]
  • Ցավ[4]
  • Արյան տեսարան[4]
  • Ժամանակի փոփոխվող մագնիսական դաշտ

Իրավիճակային սինկոպե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միզելուց հետո կամ ընթացքում[3]
  • Լարում, օրինակ՝ աղիքի դատարկման ժամանակ[3]
  • Հազ[3]
  • Կլման ակտ[3]
  • Ծանր քաշ բարձրացնել[1][3]

Կարոտիդային սինուսի սինկոպե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է առաջանալ պարանոցի որոշակի կետին սեղմելիս[4]։ Օրինակ՝ սափրվելու, գլուխը շրջելու կամ ամուր օձիք կրելու ժամանակ[4]։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ տրիգերի տեսակից ռեֆլեքսային սինկոպեի առաջացման մեխանիզմը նույնն է։ Ուղեղաբնում տեղակայված կորիզների (մենավոր ուղղու կորիզ - nucleus tractus solitarius) գրգռվում են ուղղակի կամ անուղղակի մեխանիզմով, որը կբերի պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացման և սիմպաթիկ նյարդային համակարգի թուլացման։

Սա հանգեցնում է հեմոդինամիկ ռեակցիաների փոփոխությունների։

  1. Մի կողմից սրտանոթային պատասխանն է. նվազում է սրտի կծկման հաճախականությունը (բացասական քրոնոտրոպ էֆեկտ) և կծկողականությունը (բացասական ինոտրոպ էֆեկտ)՝ հանգեցնելով սրտի արտամղման նվազման, որը բավարար պայման է հանդիսանում ուշագնացության առաջացման համար։ Կարծում են, որ այս ռեակցիաները հիմնականում պարասիմպատիկ համակարգի ուժեղացման արդյունք են։
  2. Մյուս կողմից անոթալայնիչ ազդեցությունն է՝ պայմանավորված արյան ճնշման անկմամբ (մինչև 80/20) առանց սրտի ռիթմի մեծ փոփոխության։ Այս երևույթը տեղի է ունենում արյան անոթների լայնացման հետևանքով, հավանաբար, սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի նվազման արդյունքում։
  3. Վազովագալ ռեֆլեքսով հիվանդների մի մասը կարող են այս երկու մեխանիզմեների միջակայքում լինել։

Այս ֆիզիոլոգիական ռեակցիաների բացատրություններից մեկը Բեզոլդ-Յարիշի ռեֆլեքսն է։

Վազովագալ սինկոպեն կարող է լինել որպես էվոլյուցիայի, մասնավորապես`սուր սթրեսի պատասխան[9][10]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերը նկարագրված մեխանիզմից, մի շարք այլ վիճակներ կարող են առաջացնել սինկոպե։ Գիտակցության կորստի համար ճիշտ ախտորոշում կատարելը դժվար է։ Վազովագալ սինկոպեի ախտորոշման հիմքում ընկած են ազդակների, ախտանիշների և ժամանակի ընթացքի բնորոշ օրինաչափության հստակ նկարագրությունը։

Կարևոր է տարբերակել թեթևամտությունը, ցնցումները, գլխապտույտը և արյան գլուկոզայի ցածր մակարդակը, ինչպես նաև մյուս պատճառները։

Վազովագալ սինկոպե պարբերաբար ունեցող մարդկանց մոտ ախտորոշման ճշգրտությունը հաճախ կարող է բարելավվել հետևյալ ախտորոշիչ թեստերից մեկի միջոց.

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆլեքսային սինկոպեի համար նախատեսված բուժումը կենտրոնանում է տրիգերներից խուսափելու, սինկոպեի ընթացքում ուղեղի արյան հոսքի վերականգնման և վերը նկարագրված պաթոֆիզիոլոգիական մեխանիզմի ընդհատման կամ կանխարգելիչ միջոցառումների վրա։

Կենսակերպի փոփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուժման հիմնաքարն է հանդիսանում տրիգերներից խուսափումը։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ վազովագալ սինկոպեի մեջ մեծ կրճատումներ են արել թերապևֆտների հետ աշխատելիս, հիմնված վարժությունների վրա, եթե տրիգերը հոգեկան կամ հուզական է, օրինակ՝ արյունոտ տեսարանը[12]։ Այնուամենայնիվ, եթե տրիգերը հատուկ դեղամիջոց է, ապա այն չկիրառելը միակ բուժումն է։
  • «Լարվածության կիրառում» կոչվող տեխնիկան կարող է լրացուցիչ օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր արյան տեսարաններից ուշագնաց են լինում[13]։ Տեխնիկան կատարվում է կմախքի մկանները մոտ 15 վայրկյան լարվածության մեջ պահելով, երբ ազդեցությունը տեղի է ունենում, մկանները աստիճանաբար թուլանում են[14]։ Այնուհետև սա կիրառում են մի քանի րոպեների ընթացքում, 30 վայրկյան[14]։
  • Քանի որ վազովագալ սինկոպեի ժամանակ արյան ճնշումը նվազում է, ամբողջ մարմնի թուլացումը բարենպաստ չէ[12]։ Մարդը կարող է շարժվել կամ խաչել ոտքերը և ձգել ոտքերի մկանները՝ արյան ճնշման անկումից խուսափելու համար[15]։
  • Նախքան տրիգերների ազդեցությանը տուժած անձը կարող է մեծացնել աղի և հեղուկների կիրառումը՝ արյան ծավալը մեծացնելու համար։ Սպորտային ըմպելիքները կամ էլեկտրոլիտներով հարուստ խմիչքները կարող են օգտակար լինել։
  • Մարդիկ պետք է տեղեկացված լինեն այն մասին, թե ինչպես արձագանքել սինկոպեի հետագա դրվագներին, մասնավորապես եթե նրանք զգում են նախազգուշացնող նշաններ։ Նրանք պետք է պառկեն և ոտքերը բարձրացնեն, կամ գլուխը իջեցնեն ուղեղի արյան հոսքը մեծացնելու համար։ Նախազգուշացնող նշանների ի հայտ գալուց հիվանդը պետք է տեղափոխվի ավելի անվտանգ վայր։ Նրանք պետք է որոշեն իրենց տեղը այնպես, որ անվտանգ ընկնեն։ Անվտանգ վայրը պետք է մոտակայքում լինի, քանի որ ժամանակը մեծ նշանակություն ունի, որովհետև այդ նշանները ի հայտ են գալիս սինկոպեից մի քանի րոպե առաջ։ Եթե մարդը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է պառկեցնել և գլուխ թեքել դեպի մի կողմի վրա։ Ամուր հագուստը պետք է թուլանա։ Եթե դրդիչ գործոնը հայտնի է, ապա հնարավորության դեպքում այն պետք է հեռացվի (օրինակ՝ ցավի պատճառը)։
  • Կոմպրեսիոն գուլպաներ հագնելը նույնպես կարող է օգտակար լինել։

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազովագալ սինկոպի համար երկարատև թերապիայի տեսակները ներառում են[11][22].

  • Նախաբեռնվածության վրա ազդող դեղամիջոցներ
  • Անոթասեղմիչներ
  • Հակախոլիներգիկ դեղամիջոցներ
  • Բասական ազդեցության սրտային ինոտրոպներ
  • Կենտրոնական ազդեցության դեղամիջոցներ
  • Մեխանիկական սարքեր
  • Հիպոտենզիվ դեղորայքների դադարեցումը կարող է օգտակար լինել որոշների համար, բարց հակահիպերտոնիկ դեղամիջոցների դադարեցումը որոշների համար կարող է վտանգավոր լինել։ Հակահիպերտոնիկ դեղամիջոցների կիրառումը կարող է վատացնել վիճակը, քանի որ որպես կոմպենսացիա կարող է ճնշման բարցրացում լինել։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագնացության կարճ տևողությունը սովորաբար ծանր հետևանքներ չի թողնում առողջության վրա։ Ռեֆլեքսային սինկոպե կարող է հանդիպել նաև առողջ մարդկանց մոտ և ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են երկար կանգնած մնալը։

Վազովագալ սինկոպեի հիմնական վտանգը ընկնելուց հետո վնասվածք ստանալն է։ Բուժումը սովորաբար կանխում է ռեֆլեքսային սինկոպեն, բայց որոշ մարդկանց չի օգնում բուժումը[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Adkisson, WO; Benditt, DG (2017 թ․ սեպտեմբեր). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  2. 2,0 2,1 2,2 Aydin, MA; Salukhe, TV; Wilke, I; Willems, S (2010 թ․ հոկտեմբերի 26). «Management and therapy of vasovagal syncope: A review». World Journal of Cardiology. 2 (10): 308–15. doi:10.4330/wjc.v2.i10.308. PMC 2998831. PMID 21160608.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Adkisson, WO; Benditt, DG (2017 թ․ սեպտեմբեր). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Syncope Information Page». National Institute of Neurological Disorders and Stroke. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Brignole, Michele; Benditt, David G. (2011). Syncope: An Evidence-Based Approach. Springer Science & Business Media. էջ 158. ISBN 9780857292018.
  6. 6,0 6,1 Shen, WK; Sheldon, RS; Benditt, DG; Cohen, MI; Forman, DE; Goldberger, ZD; Grubb, BP; Hamdan, MH; Krahn, AD (2017 թ․ օգոստոսի 1). «2017 ACC/AHA/HRS Guideline for the Evaluation and Management of Patients With Syncope: Executive Summary: A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Clinical Practice Guidelines and the Heart Rhythm Society». Circulation. 136 (5): e25–e59. doi:10.1161/CIR.0000000000000498. PMID 28280232.
  7. Aydin, MA; Salukhe, TV; Wilke, I; Willems, S (2010 թ․ հոկտեմբերի 26). «Management and therapy of vasovagal syncope: A review». World Journal of Cardiology. 2 (10): 308–15. doi:10.4330/wjc.v2.i10.308. PMC 2998831. PMID 21160608.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. «Vasovagal syncope: Causes». MayoClinic.com. 2010 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Blanc JJ, Alboni P, Benditt DG (2015). «Vasovagal syncope in humans and protective reactions in animals». Europace. 17 (3): 345–9. doi:10.1093/europace/euu367. PMID 25662986.
  10. Alboni P, Alboni M (2014). «Vasovagal Syncope As A Manifestation Of An Evolutionary Selected Trait». Journal of Atrial Fibrillation. 7 (2): 1035. doi:10.4022/jafib.1035 (inactive 2020 թ․ հունվարի 22). PMC 5135249. PMID 27957092.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link)
  11. 11,0 11,1 «Vasovagal syncope». Ann. Intern. Med. 133 (9): 714–25. 2000. doi:10.7326/0003-4819-133-9-200011070-00014. PMID 11074905.
  12. 12,0 12,1 Durand, VM; DH Barlow (2006). Essentials of Abnormal Psychology 4th Edition. էջ 150. ISBN 978-1111836986. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.{{cite book}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Hersen, Michel (2005). Encyclopedia of Behavior Modification and Cognitive Behavior Therapy. SAGE. էջ 30. ISBN 9780761927471.
  14. 14,0 14,1 Felgoise, Stephanie; Nezu, Arthur M.; Nezu, Christine M.; Reinecke, Mark A. (2006). Encyclopedia of Cognitive Behavior Therapy. Springer Science & Business Media. էջ 291. ISBN 9780306485817.
  15. France CR, France JL, Patterson SM (2006 թ․ հունվար). «Blood pressure and cerebral oxygenation responses to skeletal muscle tension: a comparison of two physical maneuvers to prevent vasovagal reactions». Clin Physiol Funct Imaging. 26 (1): 21–5. doi:10.1111/j.1475-097X.2005.00642.x. PMID 16398666.
  16. «Prevention of Syncope (POST): a randomized, placebo-controlled study of metoprolol in the prevention of vasovagal syncope». Circulation. 113 (9): 1164–70. 2006 թ․ մարտ. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.535161. PMID 16505178.
  17. «Lack of efficacy of atenolol for the prevention of neurally mediated syncope in a highly symptomatic population: a prospective, double-blind, randomized and placebo-controlled study». J. Am. Coll. Cardiol. 37 (2): 554–9. 2001 թ․ փետրվար. doi:10.1016/S0735-1097(00)01155-4. PMID 11216978.
  18. Grubb BP, Kosinski D, Mouhaffel A, Pothoulakis A (2012 թ․ մայիսի 24). «The use of methylphenidate in the treatment of refractory neurocardiogenic syncope». Pacing Clin Electrophysiol. 19 (5): 836–40. doi:10.1111/j.1540-8159.1996.tb03367.x. PMID 8734752.
  19. Ali Aydin, Muhammet; Salukhe, Tushar; Wilkie, Iris; Willems, Stephan (2010). «Management and therapy of vasovagal syncope: A review». World J Cardiol. 2 (10): 308–15. doi:10.4330/wjc.v2.i10.308. PMC 2998831. PMID 21160608.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  20. Amy M. Karch. «epinephrine (adrenaline)». 2006 Lippincott's Nursing Drug Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  21. «Vasovagal Syncope: What is it?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  22. Fenton AM, Hammill SC, Rea RF, Low PA, Shen WK (2000). «Vasovagal syncope». Ann. Intern. Med. 133 (9): 714–25. doi:10.7326/0003-4819-133-9-200011070-00014. PMID 11074905.
  23. «Vasovagal Syncope Prognosis». MDGuidelines. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.