Ռեյկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեյկի (ճապ.՝ 霊気), հոգեկան պրակտիկա[1], որը հիմնել է 1922 թվականին ճապոնացի բուդիստ Մակաո Ուսուին (անգլ.՝ Usui Mikao).

Ճապոներեն «ռեյկի» բառը նշանակում է համընդհանուր, տիեզերական էներգիա։ Էներգիա, որն ունի կազդուրիչ հատկություններ, որի շնորհիվ հնարավոր է վերականգնել ոչ միայն առողջությունը, այլև հասնել ներդաշնակության՝ ինքդ քեզ և շրջապատող աշխարհի հետ։ Ռեյկին ձեռքերով բուժող էներգետիկ համակարգ է։ Այն շատ հեշտ է կիրառել, պետք է պարզապես ձեռքերդ հպես ինքդ քեզ կամ մեկ այլ մարդու, և էներգիան ինքն իրեն սկսում է հորդել ափերի միջով։ Ռեյկիի օգուտները հսկայական են, այն թոթափում է ֆիզիկական և զգացմունքային լարվածությունը՝ բերելով լիարժեք թեթևություն, օգնում ձերբազատվելու վատ սովորություններից ու կախվածությունից։ Ռեյկին բազմապատկում է մարդու մեջ եղած էներգիան և ստեղծարար ունակությունները, վերականգնում ուժերը, ամրապնդում հիշողությունն ու հաղորդում դրական լիցքեր։ Այն օգնում է նաև հաղթահարելու չարությունն ու վախը և ապրելու աշխարհի ու շրջապատող մարդկանց հետ լիարժեք ներդաշնակության մեջ։ Բացի այդ, նպաստում է անքնության, հոգնածության և բազում հիվանդությունների հաղթահարմանը, ամրապնդում հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Ռեյկին էներգիա է, որ գոյություն ունի բնության մեջ, և, ամենակարևորը, բոլորս օգտվում ենք դրանից, հաճախ՝ առանց գիտակցելու։ Երբ մեր մարմնի ինչ-որ հատված ցավում է, առանց մտածելու՝ ձեռքի ափը դնում ենք ցավող տեղին։ Այդպես վարվելով՝ իրականում մենք բուժիչ էներգիան ուղղորդում ենք ցավող մասին։ Այդ էներգիան հասանելի է յուրաքանչյուր մարդու, ով, սակայն, կարող է փոխանցել էներգիայի միայն տոկոսը։ Ռեյկիի ժամանակ բացվում է էներգիայի փոխանցման ուղին, որի շնորհիվ մեզ կարող է հասանելի լինել էներգիայի տոկոսը, ինչն էապես նպաստում է առողջության պահպանմանը։ Մենք բոլորս բուժիչ էներգիան կլանելու հատկություն ունենք, իսկ ռեյկին էապես ուժեղացնում է էներգիան փոխանցելու մեր հնարավորությունները։ Ռեյկին հնագույն էներգետիկ համակարգ է, որը մեզ է հասել Տիբեթից ու տարածվել դեպի Եգիպտոս, Հունաստան, Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա։ Ռեյկին հասանելի էր միայն շատ քիչ թվով մարդկանց և պահպանվում էր խիստ գաղտնիության պայմաններում։ Ժամանակի ընթացքում այդ հնագույն գիտությունը գրեթե մոռացության է մատնվել և վերածնվել Ճապոնիայում 19-րդ դարի վերջերին՝ Միկաո Ուսուի շնորհիվ։ Ռեյկին մշտապես գոյություն ունի, սակայն մենք չենք գիտակցում դա այնքան ժամանակ, քանի դեռ չենք անցնում հատուկ պատրաստություն, որը հնարավորություն է տալիս որսալու և ուղղորդելու այդ էներգիան։ Ձեռնադրումից հետո էներգետիկ հոսք է զգացվում ձեռքերում, որը դրսևորվում է վիբրացիայի կամ տատանումների տեսքով։ Այդ էներգիան օգտագործելու համար անցկացվում է հատուկ ուսուցում։ Սովորեցվում են ձեռքերի հատուկ շարժումներ՝ սեփական մարմնի և այլ մարդկանց վրա օգտագործելու համար։ Ռեյկիով զբաղվողն ինքը էներգիա չի ստեղծում, պարզապես հանդես է գալիս որպես էներգիայի փոխանցող։ Ռեյկի կարող է ստանալ և օգտագործել ցանկացած մարդ։ Հատուկ գիտելիքներ, պայմաններ դրա համար չեն պահանջվում։ Ռեյկին ներդաշնակ, անվտանգ համակարգ է. նախ վերականգնվում է օրգանիզմը, այնուհետև աստիճանաբար բացվում է ավելի հզոր էներգիաների ու հնարավորությունների համար։ Ռեյկիի էներգիայով կարելի է լուծել առողջական և կենսական բազմաթիվ խնդիրներ։ Այն ոչ մի առնչություն չունի կրոնի հետ և հասու է ցանկացած դավանանքի մարդու։ Ռեյկիի ուսուցումը կատարվում է ձեռնադրման միջոցով։ Գոյություն ունի ռեյկիի երեք մակարդակ՝ առաջին, երկրորդ և վարպետական։ Ձեռնադրումից անմիջապես հետո կարելի է զբաղվել ռեյկիով։ Ռեյկիի էներգիան ակտիվացնում է ձեր օրգանիզմի բուժիչ ուժերը, որոնք կատարում են վերականգնողական աշխատանք՝ կարգավորելով օրգանիզմի խաթարված գործառույթները և բերելով ներդաշնակ վիճակի։ Ընդ որում, ռեյկի տվող մարդն այդ ընթացքում ոչ մի էներգիա չի կորցնում։ Ձեռնադրված մարդու էներգետիկ համակարգի տատանումների հաճախականությունն էապես բարձրանում է։ Ռեյկին ազդում է բոլոր մակարդակներում՝ մարմնական, զգացմունքային և մենթալ, այն հավասարակշռում է էներգետիկ բալանսը։ Գիտնականները վաղուց են բացահայտել, որ մեր օրգանիզմի բջիջները մշտապես վերականգնվում են։ Այդ դեպքում որտեղի՞ց են հիվանդությունները, և ինչո՞ւ ենք ծերանում։ Խնդիրն էներգիան է։ Էներգիան, որից բաղկացած են մեր բջիջները, սկսում է ոչ ճիշտ շրջանառվել։ Բանն այն է, որ ճիշտ սննդի կարիք ունի ոչ միայն մեր ֆիզիկական, այլև էներգետիկ մարմինը։ Բնականաբար, էներգետիկ մարմնին անհրաժեշտ է էներգետիկ սնունդ։ Եվ ռեյկին հենց այդ սնունդն է։ Ռեյկին սնում, ուժ է տալիս մեր էներգետիկ մարմնին, որից էլ բաղկացած է ֆիզիկական մարմինը։

Եթե մարդու մեջ ինչ-որ դիսբալանս է տեղի ունենում, ապա դա չակրաների սխալ գործողության հետևանք է։ Հաճախ մարդու միջօրեականներում սկսում են առաջանալ տարբեր արգելքներ, որոնք խանգարում են էներգիայի ազատ շրջապտույտին, իսկ յուրաքանչյուր միջօրեական սնում է առանձին օրգան-համակարգեր, որոնք, էներգիա չստանալով, սկսում են հիվանդանալ։ Ռեյկին օգնում է վերականգնելու այդ էներգիան։ Ձեռնադրված ռեյկիստների շնորհիվ, ձեռքերի համապատասխան շփումներով, էներգիան թափանցում է մարմնի մեջ և բացում խցանված միջօրեականները։

Իսկ որտեղի՞ց ենք ստանում էներգիան. այն ստանում ենք մեր մտքից։ Պետք չէ անհանգստանալ ու վատ մտքերով սնել սեփական անձը։ Միտքը հզոր ուժ է և իրականություն դառնալու սովորություն ունի։ Մարդը պետք է կարողանա աշխատել դրանց վրա, բացառել վատ, բացասական մտքերը։ Մարմնի առողջությունը պայմանավորված է առողջ հոգով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հետևել մի քանի սկզբունքների՝ մի՛ չարացիր, մի՛ անհանգստացիր, եղիր շնորհակալ, ջանասիրաբար աշխատիր քեզ վրա, եղիր բարի մարդկանց նկատմամբ։ Ռեյկին համարվում է գիտակցական էներգիա. դու պետք է գիտակցես, թե ինչ ես ուզում, պետք է հստակեցնես քո նպատակը։ Մենք՝ որպես ռեյկիի վարպետներ, տեսնում ենք, թե ում է անհրաժեշտ այն։ Երբ ստացանք առաջին, երկրորդ աստիճանները, ցանկանում էինք բոլորին հաղորդել այդ էներգիան, բայց զգացինք, որ պետք չէ, որովհետև ոչ բոլորն են հասկանում ու գնահատում ռեյկին։ Նրանք ցանկանում են, որ միանգամից կտրուկ շրջադարձ լինի, և չեն գիտակցում, որ այն իրավիճակը, որ ստեղծվել է նրանցում, ոչ դրական մտքերից է։ Ռեյկին մարդուն դարձնում է համբերատար։ Ավելորդ անհանգստությունը կարող է առաջացնել ագրեսիա, իսկ ագրեսիայի յուրաքանչյուր արտահայտություն, ի վերջո, հանգեցնում է հիվանդության։ Ռեյկիստներն ավելի զգայուն են և ավելի նրբորեն են ընկալում շրջապատող աշխարհը։ Երբևիցե չեք տեսնի բարձր խոսող ռեյկիստի։ Ասում են նույնիսկ՝ ռեյկիի էներգիան շատ զարգացած է մինչև 6 տարեկան երեխաների մոտ։ Ռեյկին երբեք չի մերժում ավանդական բժշկությունը, դեղերը, բուսաբուժությունը, ասեղնաբուժությունը և այլն։ Պարզապես այն նպաստում է, որ բուժումն ավելի արդյունավետ լինի։ Ավանդական բժշկությունն ավելի շատ աշխատում է հետևանքների հետ, մինչդեռ ռեյկին չեզոքացնում է հիվանդություններ ծնող պատճառները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Lübeck, Petter, and Rand (2001). Chapter 14, pages 108 to 110; Ellyard (2004). Page 79; McKenzie (1998). Pages 19, 42, and 52; Lübeck (1996). Page 22; Boräng (1997). Page 57; Veltheim and Veltheim (1995). Page 72