Ռեհման Մալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեհման Մալիկ
ուրդու՝ رحمٰن ملک
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1951(1951-12-12)
ԾննդավայրSialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան
Մահացել էփետրվարի 23, 2022(2022-02-23)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԻսլամաբադ, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
Մայրենի լեզուՈւրդու
Կրոնիսլամ
ԿրթությունUniversity of Karachi?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններSenator? և Federal Minister of the Interior of Pakistan?
ԿուսակցությունՊակիստանի ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Rehman Malik Վիքիպահեստում

Ռեհման Մալիկ (անգլ.՝ Rehman Malik, ուրդու՝ رحمان ملک, դեկտեմբերի 12, 1951(1951-12-12), Sialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան - փետրվարի 23, 2022(2022-02-23)[1], Իսլամաբադ, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, 2008 թվականի մարտի 25-ից մինչև 2013 թվականի մարտի 16֊ը եղել է Պակիստանի ներքին գործերի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեհման Մալիկը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին Պակիստանի Սիալքոթ քաղաքում[2]։ 1973 թվականին ավարտել է Կարաչիի համալսարանը[3] ։ 1993 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 1998 թվականի նոյեմբերի 10-ը զբաղեցրել է Հետաքննությունների դաշնային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 1998 թվականի նոյեմբերին նա փախել է երկրից՝ կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվելուց հետո։ 1998-2008 թվականներին ապրել է Մեծ Բրիտանիայում, ստացել բրիտանական քաղաքացիություն։ Պակիստանում նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի իշխանության գալուց հետո Ռեհման Մալիկին ուղղված բոլոր մեղադրանքները հանվել են, և նա վերադարձել է երկիր, որտեղ զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը (2008-2013)[4][5]։

2011 թվականին Մալիկին շնորհվել է Կարաչիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ ի նշան «ահաբեկչության դեմ պատերազմում երկրին մատուցած անզուգական ծառայությունների և հատկապես Կարաչիի քաղաքացիներին խաղաղության վերականգնման գործում»[6]։ Դոկտորի կոչում շնորհելու որոշումը քննադատվել է համալսարանի դասախոսների կողմից[7]։ Լրատվամիջոցները նույնպես քննադատել են այդ որոշումը[8][9][10]։

Ռեհման Մալիկը մահացել է 2022 թվականի փետրվարի 23-ին, 71 տարեկան հասակում, COVID-19֊ից ստացած բարդություններից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Former interior minister Rehman Malik dies at 70
  2. «Details of Rehman Malik». Pakistan Herald. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  3. APP (2011 թ․ նոյեմբերի 10). «Rehman Malik gets "PhD for peace" by KU». Dawn news, KU 2011. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. Muhammad Saleh Zaafir. "Malik made federal minister" The News,
  5. Syed Irfan Raza (28 March 2008). "Rehman and Haqqani join Gilani team" Dawn Newspaper
  6. APP (2011 թ․ հոկտեմբերի 7). «Rehman Malik to get PhD for peace». Zee News, Pakistan Bureau. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Staff (2011 թ․ հոկտեմբերի 23). «KU teachers demand cancellation of Rehman Malik's honorary PhD degree». Express Tribune, KU. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Staff reporters (2011 թ․ հոկտեմբերի 11). «Just what the doctor ordered: Dr Rehman Malik now better equipped to heal ailing Karachi». Tex. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Staff. «KU teachers ask governor to revoke Malik's degree». The Express Tribune. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. Ahmad, Noman (2011 թ․ հոկտեմբերի 16). «KU teachers and administration still at war over Malik's degree». Express Tribune, Karachi. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «PPP stalwart Rehman Malik passes away at 70». GeoNews (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհման Մալիկ» հոդվածին։