Ռեանիմատոլոգ
Ռեանիմատոլոգ, բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետ, ով զբաղում է օրգանիզմի գործողությունների վերականգնմամբ և օգնությամբ, կյանքի սպառնացող իրավիճակներում։ Սա բժիշկ է, որը զբաղվում է վերակենդանացմամբ և ինտենսիվ թերապիայով[1]։
Մասնագետը միաժամանակ երկու գործողություն է կատարում՝ անեսթեզիոլոգի և ռեանիմատոլոգի (իրար հետևից աշխատելով մե՛կ վերակենդանացման բաժամունքում, մե՛կ վիրահատական բաժամունքում)։ Դրա հետ կապված, հետխորհրդայի տարածքում «անասթեզիոլոգ» և «ռեանիմատոլոգ» մասնագետների անվանումները համարվում էին հոմանշիներ։ Ինչպես նաև «ԱևՌ» (անասթեզիոլոգ և ռեանիմատոլոգ) բժիշկները, ովքեր լրացուցիչ հատուկ վերապատրաստում են անցել աշխատում են փոխպատվաստագիտություն բաժամունքում։
Ռեանիմատոլոգը պետք է ոչ միայն ունակ լինի կողմնորոշվել ծանր հիվանդներին օգնելիս, այլև՝ օգտվել տեխնոլոգիական միջոցներից, որոնք օգտագործվում են հիվանդների ինտենսիվ բուժման ժամանակ[2]։
Անձնակազմը բաղկացած է վիրաբուժներից, բուժքույրերից, շնչառական թերապևտից, դեղագետներից և այլ հատուկ մասնագետներից[3]։
Բժիշկ֊ռեանիմատոլոգի գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիվանդների կենսական գործողությունների գնահատումը, ինչպես նաև խորհրդակցելը այլ բաժինների բժիշկների հետ։
- Շնչառական ուղիների անցանելիության ապահովումը (ինտուբացիա, թոքերի արհեստական օդափոխանակություն)
- Հեմոդինամիկայի և սրտի ակտիվության անընդմեջ վերահսկողությունը
- Արյան ճնշման և անոթների տոնուսի վերահսկողությունը (հիպոթենզային թերապիա կամ ընդհակառակը՝ հակամիզամուղային հորմոնների ավելացում)
- Սրտի ցուցանմուշի հսկողությունը, ԷՍԳ֊ի մոնիտորինգը։ Էլեկտրոիմպուլսային թերապիայի անցկացումը․ դեֆիբրիլացիա, կարդիովերսիա, ժամանակավոր էլեկտրոկարդիոստիմուլացիա։
- Դեղամիջոցի և ինֆուզիոնային թերապիայի նշանակությունը, չափաբաժնի հաշվարկումը, դրանց ավելացման հասանելիության ապահովումը
- Օրգանիզմի արտազատական համակարգի աշխատանքի վերահսկողություն (դիուրեզ, կղազատում՝ դեֆեկացիա), ինչպես նաև կորցրած երիկամների և լյարդի գործողությունների փոխարինում դետոքսիֆիկային թերապիայի մեթոդներով (օր․՝ հեմոֆիլտրացիա, արյունակլանում՝ հեմոսորբցիա)
- Ցուցումներով սրտթոքային վերակենդանացման իրականցումը
Կախված հիվանդների ծանրության աստիճանից, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժամունքում ղեկավարվում է հիվանդների մեջ ներարկվող և նրանցից դուրս եկող բոլոր նյութերի ծավալն ու բնույթը, այդ թվում գազափոխանակությունը (CO2 և O2), կղանքի գույնը, մեզը։ Մանկական և նեոնատալոգիական բաժամունքներում այս կանոնակարգը ավելի խիստ է։ Միջին օղակի բուժանձնակազմը (բուժքույր և այլք) տեղադրում է պերիֆերային երակային կատետերներ, մեզային կատետերներ, կատարում է ռեանիմատոլոգի հրահանգները և փոքր օղակի բուժանձնակազմի հետ միասին (սանիտար և այլք) ապահովում է հիվանդների խնամքը։ ՌԻԹԲ բժիշկը իրականացնում է դեղամիջոցների հեշտ հասանելիությունը, կարգավորում է անկողնային համակարգերի մոնիտորինգի և կենսաապահովման աշխատանքները․
- Կենտրոնական երակային կատետերիզացիա(աջ նախասիրտ), դեղամիջոցների և պարետերալ սննդի ավելացման համարվետության համար
- Կատետերիզացիա պերիֆերային արթերիայից արյան գազերի անալիզի և ինվազիվնային պրոցեդուրայի հեմոդինամիկայի մոնիտորինգի համար։
- Շնչափողի ինտուբացիա, շնչառական սարքավորման կարգավորումը
- Էպիդուրալ կատետրի տեղադրումը երկարաժամ ցավազրկելու համար։
- Նևրոլոգների խնդրանքով գոտկային պուկցիայի իրականացնելը
- Վիրաբուժական անձնակազմի հետ միասին խոռոչների բուժում
Բժիշկ֊անեսթեզիոլոգի գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այն ժամանակ, երբ վիրաբուժը որոշում է վիրահատության համար հրահանգները, անեսթեզիոլոգը թույատրում է վիրահատությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Merriam Webster: Medical Dictionary».(չաշխատող հղում)|
- ↑ «Subspecialty Careers: Critical Care Medicine».
- ↑ «Critical Care | Sound Physicians». Sound Physicians (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.