Ռաֆիկ Մեժլումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեժլումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Մեժլումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12 (25), 1914[1] Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Քաղաքացիական ավիացիայի պետական ԳՀԻ[1] |
Գործունեության ոլորտ | աերոդինամիկա[1] և Պլաստիկության տեսություն[1] |
Ալմա մատեր | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1941)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1954) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ռաֆիկ Արտաշեսի Մեժլումյան (նոյեմբերի 12 (25), 1914[1], Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - անհայտ), հայ խորհրդային մեխանիկ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1967)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Ավարտել է Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան (1941)։ 1941-1963 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1964 թվականից դասախոսել է քաղաքացիական ավիացիայի պետական ԳՀԻ-ում (Մոսկվա)։
Աշխատանքները վերաբերում են աերոդինամիկայի, թռիչքի դինամիկայի, թռչող սարքերի կառավարման, պլաստիկության տեսության, թռիչքի անվտանգության հարցերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 381)։ |