Ռաֆայել Խանամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Խանամիրյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1937(1937-12-31) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1988)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Ռաֆայել Մինասի Խանամիրյան (դեկտեմբերի 31, 1937(1937-12-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիթկոկորդականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Խանամիրյանը ծնվել է Երևանում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1988 թվականից եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչ, 1990-2008 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համանուն ամբիոնի վարիչ, 1990 թվականից՝ Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավար[1]։ 1989-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան, 1991 թվականից՝ քիթկոկորդականջաբանության, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիաների անդամ, 1996 թվականից՝ ՀՀ քիթկոկորդականջաբանների գիտական ընկերության և արտոնագրային հանձանժողովի հայկական մասնաճյուղի նախագահ։

Աշխատանքները վերաբերում են միջին և ներքին ականջի ֆիզիոլոգիայի, ախտաբանության և լսողությունը լավացնող վիրահատության հարցերին, քթի և հարակից ծոցերի հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Диагностические и ситуационные задачи по оториноларингологии, Е., 1987. (համահեղինակ)
  • Медикаментозные нарушения слуха, 1990:
  • Методы исследования слуха, Е., 1997. (համահեղինակ)
  • Иммунологические аспекты нейросенсорной тутоухости, Е., 1998 . (համահեղինակ)
  • Современные аспекты лечения деструктивных заболеваний и комбинированных деформаций наружного носа и носовой перегородки, Ереван : Зангак-97, 2007. (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռաֆաել Խանամիրյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ռաֆայել Խանամիրյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Խանամիրյան» հոդվածին։