Ռայնսբերգ (գերմ.՝ Rheinsberg), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգի տարածքում, Արևելյան Պրիգնից Ռուփինի շրջանում։ Քաղաքը կյանգնած է Ռին գետի վրա և համարվում է հանգստի հայտնի շրջան։ Զբաղեցրած տարաքով հավասար է Բրեմենին և Դրեզդենին և համարվում է Գերմանիայի խոշորագույն կոմունաներից մեկը։
Ռայնսբերգը հայտնի է դարձել շնորհիվ Կուրտ Տուխոլսկու «Ռայնսբերգ՝ նկարներով գիրք սիրահարվածների համար» գրքի, ինչպես նաև Թեոդոր Ֆոնտաների գրքում հիշատակման շնորհիվ։
Մտնում է Արևելյան Պրիգնից Ռուփին շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 8466 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 324,82 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 68 353։
Ռայնսբերգը գտնվում է Ռայնսբերգյան լճային մարզի մեջ՝ փոքր և մեծ այլ լճերի, գեղեցիկ անտառային լանդշաֆտների շրջակայքում։ Քաղաքից հարավ Ռուպինյան Շվեյցարիան է։
Ռայնսբերգի տարածաշրջանը բնակեցված է եղել դեռ վաղ ժամանակներից։ Բնակության մնացուկներ հայտնաբերվել են նաև Ռեմուս կղզում։ Քաղաքը անքակտելիորեն կապված է Ռայնսբերգյան պալատի և Գոգենցելերնովների արքայատոհմի հետ։ Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի՝ քաղաքը գրավելուց, ինչպես նաև 1740 թվականի խոշոր հրդեհից հետո քաղաքը և պալատը (մինչ այդ Վերածնունդի ոճով) կրկին կառուցվեցին Իոհան Գոտֆրիդ Կեմետերի և Գեորգ Վենցեսլաուս ֆոն Կնոբելսդորֆի կողմից։ Ֆրիդրիխ Մեծի նստավայր դարձած Ռայնսբերգյան պալատը համարվում է ֆրիդերեցիանական ռոկոկոյի ճարտարապետության վառ օրինակներից մեկը։ Բավականին շատ վերակառուցումների շնորհիվ Ռայնսբերգը աստիճանաբար դարձավ քաղաք–նստավայր։ 1762 թվականին հիմնվեց կերամիկական մանուֆակտուրան, որ դարձավ Պրուսիայի ամենամեծ արտադրություններից մեկը։ Դառնալով արքա՝ Ֆրիդրիխ Մեծը զիջեց ամրոցը իր եղբորը՝ Հենրիխին, որն ապրեց ամրոցում մինչ իր մահը՝ 1802 թվականը և նույնպես ոչ մեկ անգամ վերակառուցեց այն։
1966 թվականին քաղաքի մոտակայքում կառուցվեց աէկ, որը հանդիսանում էր խոշորագույն ընկերություն մինչև 1990 թվականը։
1968 թվականից Ռայնսբերգը հանդիսանում է պաշտոնապես ճանաչված հանգստավայր և հուսով է, որ ձեռք կբերի առողջարանի կարգավիճակ։