Ռայմոնդա դե Լարոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդա դե Լարոշ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1882(1882-08-22)[1]
ԾննդավայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ
Մահացել էհուլիսի 18, 1919(1919-07-18)[1] (36 տարեկան)
Մահվան վայրԼը Կրոտուա
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Laroche
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօդաչու
ԱմուսինJacques Vial?
Պարգևներ և
մրցանակներ
ակադեմիայի սպա
 Raymonde de Laroche Վիքիպահեստում

Ռայմոնդա դե Լարոշ (ֆր.՝ Raymonde de Laroche, իսկական անունը Էլիզա Լեոնտինա Դերոշ ֆր.՝ Élisa Léontine Deroche, օգոստոսի 22, 1882(1882-08-22)[1], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ - հուլիսի 18, 1919(1919-07-18)[1], Լը Կրոտուա), ֆրանսիացի կին օդաչու, Ռայմոնդա դե Լարոշն ու Թերեզա Պելտերը համարվում են առաջին կանայք, որոնք օդից ծանր թռչող ապարատով օդ են բարձրացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Լեոնտինա Դերոշը ծնվել է Փարիզում՝ ջրմուղագործ-փականագործի ընտանիքում։ Դառնալով դերասանուհի՝ նա իր անունը փոխում է «Բարոնուհի» Ռայմոնդա դե Լարոշ «ազնվական» բեմական կեղծանվան[2]։

Մի քանի անգամ օդապարիկով թռչելուց հետո նա Շալոն ան Շամպայն քաղաքում ծանոթանում է օդածու Շառլ Վուազենի հետ և 1909 թվականի հոկտեմբերի 22-ին նա Շառլի օդանավով ինքնուրույն օդ է բարձրանում։ Կա վարկած, որ Շառլը թույլատրել է Ռայմոնդային օդանավը վարել միայն գետնին, սակայն Ռայմոնդան չի ենթարկվել նրան և մի քանի հարյուր մետր օդ է բարձրացել[3]։

1910 թվականի մարտի 8-ին՝ Հելիոպոլիսում տեղի ունեցած մրցումների շրջանակներում (փետրվարի 6-10, 1910 թվական), Ֆրանսիայի Աերոակումբը Ռայմոնդա դե Լարոշին հանձնել է № 36 օդաչուի վկայական և պաշտոնապես ստանձնել Ֆրանսիայի առաջին կին օդաչուի տիտղոսը։

Մի քանի շաբաթ անց նա բախվել է թռիչքի ժամանակ իր առաջին միջադեպին․ 1910 թվականի հուլիսի 8-ին նրա օդանավաը բախվել է ծառին և կատարել կոշտ վայրէջք։ Միջադեպի արդյունքում նա ուղեղի ցնցում և անրակի կոտրվածք է ստացել։

Երկու տարի բուժվելուց հետո՝ 1912 թվականի սեպտեմբերի 26-ին նա նորից է վթարի ենթարկվել՝ այս անգամ ավտոմեքենայով։ Վթարի հետևանքով մահացել է Շառլ Վուազենը։

1910 և 1913-1914 թվականներին Ռայմոնդան «թռչող կրկեսի» հետ շրջագայել է Եվրոպա, ելույթներ ունեցել Կահիրեում և Սանկտ-Պետերբուրգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կանանց պաշտոնապես արգելված էր թռիչքները, նա որպես վարորդ ծառայության է անցել ֆրանսիական բանակում։

1919 թվականին դը Լարոշը սահմանել է թռիչքի բարձրության և հեռավորության երկու կանացի համաշխարհային ռեկորդ։ 1919 թվականի հուլիսի 18-ին դը Լարոշն ու երկտեղանի օդանավի օդաչուն մահացել են ավիավթարից՝ Կրոտաուի օդանավակայանում (Le Crotoy), երբ փորձել է քննություն հանձնել պրոֆեսիոնալ թռիչքների թույլտվություն ստանալու համար։ Թերթերի առաջին լուրերը հաստատել են, որ դը Լարոշն անձամբ է ղեկավարել օդանավը, հետագայում հստակեցվել է, որ նա թռչել է որպես ուղևոր։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[4]։

Նրա հուշարձանը կանգնցվել է Փարիզի Լե Բուրժե միջազգային օդանավակայանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Раймонда де Ларош: из актрис в пилоты». diletant.media (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  3. Gazeta.ua (2018 թ․ հոկտեմբերի 17). «"Не послушалась и пролетела несколько сотен метров" - женщина впервые управляла самолетом». Gazeta.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  4. «Всемирная история в сплетнях». maxima-library.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Before Amelia: Women Pilots in the Early Days of Aviation by Eileen F. Lebow, Brassey’s, Inc., 2002, ISBN 978-1-57488-482-1
  • Elisa Deroche alias Raymonde de Laroche. La presenza femminile negli anni pionieristici dell'aviazione by Enrico Grassani, Editoriale Delfino, Milano 2015 (I) ISBN 978-88-97323-46-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդա դե Լարոշ» հոդվածին։