Ռազմիկ Էդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Էդիլյան
Ծնվել էհունիսի 20, 1916(1916-06-20)[1][2]
Իջևան[1][2]
Մահացել էհունվարի 20, 1993(1993-01-20)[2] (76 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունհողագետ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1939)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1968)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ռազմիկ Արշակի Էդիլյան (հունիսի 20, 1916(1916-06-20)[1][2], Իջևան[1][2] - հունվարի 20, 1993(1993-01-20)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային հողագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956 թվականից եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ-ի հողերի ծագման և աշխարհագրության բաժնի վարիչ, միաժամանակ (1969 թվականից) տնօրենի գիտական գծով տեղակալ։ Գիտական աշխատությունները նվիրված են ծխախոտի բերքատվության բարձրացման, հանրապետության հողային ծածկույթի բնութագրման, տեղաբաշխման, հողային ֆոնդի հաշվառման, հողերի ծագման, կարգաբանման տեսական սկզբունքների ուսումնասիրմանը, տիպական և ագրոարտադրական առանձնահատկությունների պարզաբանմանը[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծխախոտի մշակության ագրոտեխնիկան, 1950։
  • Ծխախոտի մշակությունը, Ե., 1951 (համահեղինակ)։
  • Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հողերը և նրանց ազդեցությունը ծխախոտի որակի վրա, 1958
  • Հայաստանի ծխախոտագործական շրջանների հողերը, Ե., 1964
  • Սևանա լճի ջրերից ազատված առափնյա հողագրունտների բնութագիրը,
  • Почвы Армянской ССР, 1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Էդիլյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 6