Ջուջան (Դիադինի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջուջան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴիադինի գավառակ
Այլ անվանումներԴուջան, Ճուճան, Ջյուջան, Ջուգիան, Ջուջյան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ջուջան (Դիադինի գավառ) (Աշխարհ)##
Ջուջան (Դիադինի գավառ) (Աշխարհ)

Ջուջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Գտնվում էր Դիադին քաղաքից 8-10 կմ արևմուտք, Ս. Հովհաննես վանքից հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղևոնդ Ալիշանի հնարավոր է, որ Ջուջանի տեղում է գտնվել Զարեհավան քաղաքը։

Եղել է հայաբնակ մեծ գյուղ։

1828-1835 և 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բնակչության մեծ մասը գաղթել են Արևելյան Հայաստան ։ Նրանց մի մասը բնակություն է հաստատել ժամանակակից Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում[2]։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մեծ մասը կոտորվեց քրդերի կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբին ուներ 500 տուն, իսկ 1914 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Գյուղի խմելու ջուրը բերվել է կավե խողովակներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուջանն ուներ 4 հայկական եկեղեցի, որոնցից ամենահինը Ս. Աստվածածինն էր։ Եկեղեցին Ս. Հովհաննես վանքի նման ուներ 4 սյուների վրա հանգչող գմբեթ։ Բնակավայրից քիչ հետու կար ևս մեկ քարաշեն, ավերակ եկեղեցի[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ, Դիադինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 429

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]