Մոսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մոսուն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴիադինի գավառակ
Այլ անվանումներՄըսըմ, Մըսուն, Միսուն, Մսըմ, Մսուն, Մուսուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև 1830 թվականը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1830 թվականը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ04400
Մոսուն (Աշխարհ)##
Մոսուն (Աշխարհ)

Մոսուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Գտնվում էր Խամա լեռան հարավարևմտյան փեշին, Դիադին քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1829-1830 թվականներին հայ բնակչությունը գաղթել է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել 1890-ականների Արծվաքար գյուղ։ Ներկայումս գյուղը հանդիսանում է Գավառ քաղաքի համանուն թաղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 53, 1882 թվականին՝ 35, 1909 թվականին՝ 70 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։ Գյուղն ուներ մոտ 20 կրպակ ու արհեստանոց։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսունն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան, որը 1873 թվականին ուներ 18 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 832

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]