Ջորջ Թոբայաս Սմոլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Թոբայաս Սմոլեթ
անգլ.՝ Tobias Smollett
Ծննդյան անունանգլ.՝ Tobias George Smollett
Ծնվել էմարտի 19, 1721(1721-03-19)[1][2][3]
ԾննդավայրԿարդրոս[4]
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1771(1771-09-17)[5][6][2][…] (50 տարեկան)
Վախճանի վայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա
ԳերեզմանOld English Cemetery, Livorno
Մասնագիտությունբժիշկ-գրող, պատմաբան, վիպասան, լրագրող, վիրաբույժ, թարգմանիչ, բանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԳլազգոյի համալսարան
Ժանրերպոեզիա և վեպ
 Tobias Smollett Վիքիպահեստում

Ջորջ Թոբայաս Սմոլեթ (Smollett) (մարտի 19, 1721(1721-03-19)[1][2][3], Կարդրոս[4] - սեպտեմբերի 17, 1771(1771-09-17)[5][6][2][…], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), անգլիացի գրող։

1740 - 1744 թվականներին որպես վիրաբույժ մասնակցել է Վեստ Ինդիայի զինվորական արշավախմբին։ «Ռոդրիք Ռանդոմի արկածները» (1748 թվական, սխալմամբ վերագրված Հ․ Ֆիլդինգին) վեպում նկարագրել է բրիտանական նավատորմում տիրող դաժան բարքերը, «Փերիգրին Փիքլի արկածները» (1751 թվական) գործում դատապարտել Անգլիայում ծաղկող խաբեբայությունը։ Լուսավորական գիտակցության ճգնաժամը արտահայտված է «Կոմս Ֆերդինանդ Ֆաթմի արկածները» (1753 թվական) և «Պարոն Լանսելոթ Դրիվզի արկածները» (1762 թվական) վեպերում։ Սմոլեթի վերջին վեպը՝ «Տամֆրի Քլինքերի ճանապարհորդությունը» (1771 թվական), աչքի է ընկնում կոմիկական միջոցների հարստությամբ, դեմոկրատական պաթոսով, կերպարների հոգեբանական պատկերման վարպետությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Allen W. E. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 468
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Թոբայաս Սմոլեթ» հոդվածին։