Ջորջ Արնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Արնալդ
անգլ.՝ George Arnald
Ծնվել է1763[1][2][3][…]
ԾննդավայրԲերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 21, 1841(1841-11-21)[1][5]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար[4] և ծովանկար[4]
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներHenry William Pickersgill?[4]
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 George Arnald Վիքիպահեստում

Ջորջ Արնալդ (1763[1][2][3][…], Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - նոյեմբերի 21, 1841(1841-11-21)[1][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի նկարիչ, բնանկարիչ։ Հայտնի է պատմական տեղագրական պատկերներով։ Նրա ամենաճանաչված նկարը պատկերում է Նողոսի ճակատամարտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Արնալդի «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում» 1798 թվական

Ջորջ Արնալդը ծնվել է 1763 թվականին։ Որոշ տվյալների համաձայն նա ծնվել է Նորթհեմփթոնշիրի (ներկայումս Բեդֆորդշիր) Ֆեմդիփ գյուղում (ներկայումս Ֆարնդիշ), իսկ ըստ այլ տվյալների, նա ծնվել է Բերկշիրում[6][7]։

Նրա վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ կան, բայց համարվում է, որ նախ աշխատել է սպասավոր, մինչ նկարչություն սովորելը։ Նա բնանկարիչ և փորագրող Ուիլյամ Պիտերի (1738-1821) աշակերտն էր[6]։

Առաջին անգամ ցուցահանդեսների է մասնակցել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) 1788 թվականին։ Ընդհանուր առմամբ նա այստեղ ցուցադրության է ներկայացրել 176 աշխատանք, իսկ Բրիտանական ինստիտուտում՝ 63 աշխատանք։ 1810 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) ասոցացիայի անդամ, բայց երբեք չի ընդգրկվել ամբողջական կազմի մեջ[8]։ Զրուցելով Ջորջ Բոմոնտի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել Բրիտանական ինստիտուտի և Լոնդոնի Ազգային պատկերասրահի կայացման գործում, Արնալդի կրթության բացակայության մասին Ուիլյամ Վորդսվորթը ցավով է նշել, ասելով.

"Նա ավելի լավ նկարիչ կլիներ, եթե նրա տաղանդը թույլ տար ավելի շատ սովորել երիտասարդ տարիքում . . . Ես չեմ կարծում, որ հնարավոր է գերազանց արդյունքի հասնել բնանկարչության ոլորտում առանց բանաստեղծական ոգու խորը զարգացումների[9]

Նրա ամենաճանաչված և բարձր գնահատականի արժանացած աշխատանքը իր հիմնական ոճին չի պատկանում։ «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում 1798 թվականի օգոստոսի 1-ին», Արնալդի միակ ճանաչված ծովանկարն է[10]։ Այն 500 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցույթին մասնակցած չորս նկարներից մեկն էր, որոնք պատվիրել էին Գրինվիչ հոսպիտալի պատկերասրահը ձևավորելու համար[6]։ Այն ցուցադրվել է Բրիտանական ինստիտուտում 1827 թվականին, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի Գրինվիչ ծովային պատկերասրահում[6]։ Այն պատկերված է որպես «նկարը նկարում» Թոմաս Դեյվիդսոնի «Անգլիայի հզորությունը և հպարտությունը» նկարում, որի կողքին Լեմուել Էբոթի «Հորացիո Նելսոն» դիմանկարն է, որոնք գտնվում են Գրինվիչ հոսպիտալում[11]։

Արնալդը Ջոն Վարլիի ընկերն էր, և 1798-1799 թվականներին միասին ուղևորվում են Ուելս։ Նրա աշակերտներից է դիմանկարիչ Հենրի Վիլյամ Փիքերսգիլը, ով դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի լիարժեք անդամ։ Նկարել է Ուիլյամ Վորդսվորթի, Արթուր Ուելսլի Վելինգթոնի և Ռոբերտ Պիլի դիմանկարները[6][12][13]։

Բացի որոշ գրքերի նկարազարդումներից, նա ստեղծել էր «Մաաս գետի տեսարաններ» ալբոմը 1828 թվականին[14]։ Նա ցուցադրեց գիտական աշխատանք՝ յուղաներկով բնանկար, որտեղ արտահայտված էին տարատեսակ դիագրամներ և երկու ուսումնասիրված յուղանկարներ[15]։

Արնալդը մահացել է 1841 թվականի նոյեմբերի 21-ին Լոնդոնի Պոնտոնվիլա շրջանում։

Աշխատանքները թանգարաններում և պատկերասրահներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Թեյթ պատկերասրահում, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, Բելգիայի Լյեժի համալսարանում[7][16][17][18]։ Հալի Ֆերենզ պատկերասրահում է գտնվում նրա «Չարլզ առաջինը Հալի առջև» նկարը, իսկ «Քրոմվելը զորքին ուղեկցում է Վինչեստր» նկարը գտնվում է Վինչեստրի թանգարանում[19]։

Գրքերի նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արնալդի որոշ աշխատանքներ օգտագործվել են գրքերի նկարազարդումների համար, ինչպես, օրինակ

  • Վ. Սկոտ «Անգլիայի և Շոտլանդիայի անտիկ շրջանի սահմանները», Էդինբուրգ, 1814
  • Ջեյմս Դուգդեյլ «Նոր Բրիտանացի ճանապարհորդը», Լոնդոն, 1819
  • Թոմաս Րայթ «Էսեքս Կոմսության պատմությունը», Լոնդոն, Վիռտու,1836

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 George Arnald
  3. 3,0 3,1 George Arnald
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 George Arnald // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00007191
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «George Arnald biography on the National Maritime Museum website». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «George Arnald in the Royal Academy Collections». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «List of Royal Academicians (A)». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Altick, Richard D.,Paintings From Books: Art and Literature in Britain 1760–1900, Ohio State University Press» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. «Biography of William Henry Pickersgill». Royal Observatory Greenwich. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. «The Greenwich Hospital collection BHC 1811 at Portcities.org.uk». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «List of Royal Academicians (P)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. «Philip Mould Ltd: Historical portraits image library». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. Copy in National Art Library, V&A (issued in parts from at least 1822).
  15. Copy in NAL; see P. Bicknell & J. Munro, Gilpin to Ruskin: Drawing Masters and their Manuals, 1800-1860 (1988), no. 49.
  16. «George Arnald's work in the Tate Collection». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  17. «George Arnald self-portrait in the collection of the National Portrait Gallery (London)». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. «Engravings of George Arnald works held at the University of Liège, Belgium». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. Harrington, Peter (1993). British Artists and War: The Face of Battle in Paintings and Prints, 1700-1914. London: Greenhill.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Houfe, Simon, "The Bedfordshire Prodigy: George Arnald ARA", Bedfordshire Magazine, Vol 2, (1990), pp. 135–41

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Արնալդ» հոդվածին։