Ջորջինա Հեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջինա Հեյգ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 3, 1985(1985-08-03)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Մելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 3418737

Ջորջինա Հեյգ (անգլ.՝ Georgina Haig, օգոստոսի 3, 1985(1985-08-03)[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյգը ծնվել է Մելբուռնում՝ Վիկտորիա նահանգում և ավարտել է Արևմտյան Ավստրալիայի արվեստի ակադեմիան, որից հետո սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում՝ «Քրեական Ավստրալիա», «Փրկարարական հատուկ բաժանմունք» և «Փղերի արքայադուստրը» սերիալներում[2]։ Ինչպես նաև նա հայտնվել է մի քանի ոչ մեծ կինոֆիլմերում, այդ թվում՝ «Բեռնատարը», «Վատնում են երիտասարդների վրա» և «Պահելով շնչառությունը» ֆիլմերում։ 2010 թվականին «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմում նա եղել է Գվեն Սթեյսի դերի հիմնական թեկնածուներից մեկը, բայց վերջնարդյունքում դերը ստացել է Էմմա Սթոունը[3]։

2012 թվականին Հեյգը երկրորդական դերով առաջնաելույթ է ունեցել ամերիկյան հեռուստատեսությունում՝ Fox-ի «Եզր» սերիալում[4]։ Հետո նա նկարահանվել է CBS-ի «Անզգույշները» ձախողված սերիալում, որից հետո 2014 թվականին ստացել է շատ դերասանուհիների կողմից ցանկալի Էլզայի դերը ABC-ի «Մի անգամ հեքիաթում» սերիալի 4-րդ եթերաշրջանում[5][6]։ 2016 թվականին նկարահանվել է «Մթության շրջանները» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսին Հեյգը ամուսնացել է սցենարիստ Ջոշ Մեյփլսթոնի հետ[7]։ 2017 թվականի մարտին նրանք ունեցել են աղջիկ՝ Գրետան[8][9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2008 Իրիս Iris Հլոյա Կարճամետրաժ ֆիլմ
2010 Բեռնատար Road Train Լիզ
2010 Վատնում են երիտասարդների վրա Wasted on the Young Սիմոնա
2010 Որպեսզի մենք չմոռանանք Lest We Forget Շերիլ Կարճամետրաժ ֆիլմ
2011 Պահելով շնչառությունը Crawl Մերլին Բերնս
2012 Շափյուղաներ The Sapphires Գլինիս
2013 Ներվ Nerve Գրեյս
2014 Մուլը The Mule Ժասմին Գրիֆիսթ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009-10 Քրեական Ավստրալիա Underbelly Ջորջինա Ֆրաման 6 էպիզոդներ
2010 Փրկարարական հատուկ բաժին Rescue Special Ops Էմմա Գրիֆիսթ 3 էպիզոդներ
2011 Փղերի արքայադուստրը The Elephant Princess Զամիրա Կանոնավոր դեր, 26 էպիզոդներ
2012 Պարի ակադեմիա Dance Academy Միսթի 3 էպիզոդներ
2012 Սուրբ Ծնունդը Մուդի ընդանիքի հետ A Moody Christmas Պաթենս Էպիզոդ․ «Water Under the Bridge»
2012 Եզր Fringe Գենրիեթա «Էթա» Բիշոպ 7 էպիզոդներ
2013 The Elegant Gentleman’s Guide to Knife Fighting Տարբեր դերեր Կանոնավոր դեր, 6 էպիզոդներ
2014 Մեզ երբեք չեն բաժանի․

INXS չպատմված պատմությունը

Never Tear Us Apart:
The Untold Story of INXS
Պաուլա Յեթս Մինի-սերիալ
2014 Անզգույշները Reckless Լի Էն Էն Մարկուս Կանոնավոր դեր, 13 էպիզոդներ
2014 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Էլզա 12 էպիզոդներ
2015 Մանկության ավարտը Childhood's End Անաբել Սթորմգրեն Մինի-սերիալ
2016 Մթության շրջանները Limitless Պայպեր 3 էպիզոդներ
2018 Ծանծաղուտ The Crossing Դոկտոր Սոֆի Ֆորբին Կանոնավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «The Elephant Princess». Australian Television Information Archive. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  3. «'SPIDER-MAN' UPDATE: Emma Stone To Be Offered Role Of Mary Jane Watson». Deadline.com. 2 октября 2010. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  4. Michael Ausiello (8 марта 2012). «Fringe Exclusive: Aussie Actress Georgina Haig Snags Super-Secret Role». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  5. James Hibberd (3 июля 2014). «'Once Upon a Time' scoop: Elsa from 'Frozen' cast». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  6. Philiana Ng (3 июля 2014). «'Once Upon a Time' Finds 'Frozen's' Elsa». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  7. Logan, Michael (2014 թ․ սեպտեմբերի 18). «Once Upon a Time Gets Frozen When Anna and Elsa Visit Storybrooke». TV Guide. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  8. Julian Haig (2017 թ․ օգոստոսի 24). «It's been amazing having my sister @georgettehaig in Vancouver and working on her strength and overall fitness. She started two weeks ago from next to no training and she had a baby 5 months ago so her core in particular was very weak as to be expected. It's amazing how far she's come in just two weeks...». Instagram. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  9. Georgina Haig (2017 թ․ սեպտեմբերի 18). «That was the BEST fun!! Thanks for letting us run a muck! #whitecaps #bcplace #bcchildrenshospital». Instagram. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին. «From iamseanmaguire: Great to see you and Josh and to meet the newest little princess to join the gang. She's ridiculously adorable.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջինա Հեյգ» հոդվածին։