Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի։ Ստեղծագործել է Վենետիկում 1485-1526 թվականներին։ Ջովաննի Մանսուետին եղել է Ջենտիլե Բելլինիի աշակերտը, ում մանրամասն պատմելու ոճը նա շարունակել է օգտագործել իր ստեղծագործություններում։ Հետագա աշխատանքներում Մանսուետիի ոճը նման է Չիմա դա Կոնելյանոյի և Վիտտորե Կարպաչչոյի ոճին[3]։ Այս աշխատանքներից մեկը գտնվում է Բանի դի Լուկա կոմունային շրջանի եկեղեցում։
Սուրբ Լորենցոյի ջրանցքն ընկած խաչի հրաշքը (2 նկար) (1494 և 1506 թվականներին), նկարված է անտիկ ոճով Սկուոլա Գրանդե դի Սան Ջովաննի Էվանջելիստայի եկեղեցու համար, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում, Վենետիկ։
Կամպո Սան Լիոյի Սուրբ Խաչի մասունքների հրաշքը (1494 թվական)
Տեսարաններ Սուրբ Մարկոսի կյանքից (երեք տեսարան), նկարված է Սկուոլա Սան Մարկո եկեղեցու համար։ Գտնվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում և Միլանի Բրերա պատկերասրահում։
Սուրբ Մարկոսի ձերբակալությունը սինագոգում (1499 թվական), գտնվում է Վիեննայի Լիխտենշտեյն արվեստի պատկերասրահում։