Ջոն Գրեյ (սոցիալիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գրեյ
Ծնվել է1799[1][2][3][…]
Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էապրիլի 26, 1883(1883-04-26)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող և գրող
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Ջոն Գրեյ (անգլ.՝ John Gray, 1799[1][2][3][…], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 26, 1883(1883-04-26))[4], 19-րդ դարի բրիտանացի սոցիալիստ, տնտեսագետ, լրագրի սեփականատեր։ Իր հեղինակած ու հրատարակած առաջին գրքում՝ «Դասախոսություն մարդկային երջանկության մասին» («A Lecture on Human Happiness») աշխատության մեջ, պաշտպանել է Ռոբերտ Օուենի գաղափարները, թեև հետագայում քննադատել է նրան բնորոշ կոմունիտարիզմը։ Պետության նվազագույն միջամտությամբ կապիտալիզմի (laissez-faire capitalism) գրեյյան քննադատությունը սովորաբար զուգադրվում է ռիկարդոյական սոցիալիզմի դպրոցի հետ։ Ջոն Գրեյը եղել է առաջին հեղինակներից մեկը, ով պաշտպանել է կենտրոնից պլանավորվող տնտեսության գաղափարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրեյի մասին հավաստի տեղեկությունները սակավ են։ Հայտնի է, որ նա կյանքի մեծ մասն անց է կացրել Էդինբուրգում։ Իր իսկ վկայությամբ՝ աղքատ աշակերտ է եղել, հարկադրված՝ թերի է թողել ուսումնառությունը և մեկնել Լոնդոն՝ ֆաբրիկայում աշխատելու։ Ստիպված է եղել բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, և կենսափորձը նրան հանգեցրել է այն համոզման, որ տնտեսական գործող համակարգը արատավոր է։ Այդ կենսափորձը միաժամանակ դրդել է, որ կարդա, ուսումնասիրի Ադամ Սմիթի, Դևիդ Ռիկարդոյի և այլ տնտեսագետների աշխատությունները, հետաքրքրվի հասարակական բարեփոխումների զանազան սխեմաներով[5]։ Եղել է հասարակական բարեփոխիչ Աբրամ Կոմբի երկրպագուներից մեկը[6], որոշ ժամանակ անդամակցել է Ռոբերտ Օուենի նախաձեռնած կոոպերատիվ շարժմանը։

1825 թվականին եղբոր՝ Ջեյմսի հետ հիմնադրել է «Edinburgh and Leith Advertiser», 1826 թվականին՝ North British Advertiser լրագիրը։ 1844-1849 թվականներին եղբայրները գործունեություն են ծավալել Գլազգոյում՝ որպես Gray's Local Advertiser գովազդային ընկերության և ամսագրի սեփականատերեր[7]։ Միաժամանակ Ջոն Գրեյը հոդվածներ է հրատարակել Մեծ Բրիտանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսնող պարբերականներում, ինչպես, օրինակ, «Արդյունաբերության բարեփոխում» հոդվածը, որը 1848 թվականին լույս է ընծայվել United States Magazine and Democratic Review ամսագրում[8]։

Կարլ Մարքսը որոշ մեջբերումներ է կատարել է Գրեյի և ռիկարդոյայկան այլ սոցիալիստների աշխատություններից, երբ բանավիճում էր Պիեռ Ժոզեֆ Պրուդոնի հետ[9], իսկ 1859 թվականին հրատարակած «Ներդրում քաղաքատնտեսության բնագավառում» աշխատության մեջ սուր քննադատության է ենթարկել նրանց[10]։

1846 թվականին Ջոն Գրեյը հիշատակվել է The Law Times-ում՝ սնանկության առնչությամբ[11]։

Որպես նրա մահվան տարեթիվ՝ որոշ աղբյուրներ նշում են 1883-ը, մյուսները՝ 1850-ը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Lecture on Human Happiness. (London, 1825)
  • A Word of Advice to the Orbistonians. (Edinburgh, 1826)
  • An Address to the Printers of Edinburgh. (Edinburgh, 1830)
  • The Social System: a Treatise on the Principle of Exchange. (Edinburgh, 1831)
  • An Efficient Remedy for the Distress of Nations. (Edinburgh, 1842)
  • The Currency Question. (Edinburgh, 1847)
  • Lectures on the Nature and Use of Money. (Edinburgh, 1848)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Autoritats UB
  4. Algumas fontes dão o ano de 1850 como o da sua morte.
  5. Gray, John, The Social System. Edinburgh, 1831, p. 338
  6. Abram Combe (15 de janeiro 1775-19 de setembro de 1827) foi uma figura proeminente em movimentos cooperativos em Orbiston em 1825. Gray escreveu um ensaio sobre Orbiston, A Word of Advice to the Orbistonians, on the Principles Which Ought to Regulate their Present Proceedings (1826).
  7. Cp. 'GRAY, J[ames] & J[ohn] newspaper printers Edinburgh,' no Scottish Book Trade Index. National Library of Scotland website at:http://www.nls.uk/catalogues/resources/sbti/glen-gray Արխիվացված 2010-12-06 Wayback Machine.
  8. The United States Magazine and Democratic Review, Vol. 23 (Dezembro de 1848), pagina 513-524
  9. Cp. Marx, K., Miséria da Filosofia (1847).
  10. Cp. Saad-Filho, A., 'Labour, Money, and "Labour Money": A Review of Marx' Critique of John Gray's Monetary Analysis.' History of Political Economy. 1993 25(1), pp. 65-84.
  11. The Law Times, Volume 7, London, 1846, p. 106.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beer, Max, A History of British Socialism. (George Allen and Unwin, 1919)
  • Cole, G.D.H., A History of Socialist Thought. Vol. 1: The Forerunners, 1789–1850. (London and New York, 1953)
  • Claeys, Gregory, Machinery, Money and the Millennium. (Princeton University Press, 1987)
  • Foxwell, H. S., Introduction to Menger, Anton, The Right to the Whole Produce of Labour. (London, 1899)
  • Gray, Alexander, The Socialist Tradition. (Longmans, Green & C0., 1946)
  • Kimball, J., The economic doctrines of John Gray, 1799–1883. (Washington, 1948)
  • Lowenthal, E., The Ricardian Socialists. (New York, 1911)
  • Saad-Filho, A., 'Labour, Money, and "Labour Money": A Review of Marx' Critique of John Gray's Monetary Analysis.' History of Political Economy. 1993 25(1), pp. 65–84.
  • Thompson, Noel, The People's Science. (Cambridge, 1984)
  • Thompson, Noel, The Market and its Critics: Socialist Political Economy in Nineteenth Century Britain. (London and New York, 1988)
  • Thompson, Noel, 'Gray, John (c.1799–1883)', Oxford Dictionary of National Biography. (Oxford University Press, 2004)
  • The Great Soviet Encyclopedia. Moscow, 1979.