Ջիմի Դուրմազը ծագումով ասորի է[3]։ Դուրմազը «Ֆորվարդ» ակումբի սան է։ 2008 թվականին տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հուլիսի 14-ին «Համարբյու» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկան լիգայում։ Նոյեմբերի 3-ին Համարբյու ակումբի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[4]։ 2010 թվականին նա դարձել է Շվեդիայի չեմպիոն։
2012 թվականին Դուրմազն ընդունել է Թուրքիայի «Գենչլերբիրլիգի» ակումբի հրավերը իր էթնիկ հայրենիքից։ Օգոստոսի 20-ին «Անթալյասպոր» ակումբի դեմ խաղում Ջիմին կատարել է իր նորամուտը թուրքական Սուպերլիգայում[5]։ Սեպտեմբերի 30-ին «Կայսերիսպոր» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[6]։
2014 թվականի ամռանը Ջիմին տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս» ակումբ[7]։ Օգոստոսի 30-ին «Պանետոլիկոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունաստանի սուպերլիգայում[8]։ Սեպտեմբերի 13-ին ՕՖԻ ակումբի դեմ խաղում Դուրմազը խփել է իր առաջին գոլը Պիրեյոսի ակումբում[9]։ 2015 թվականին Ջիմին օգնել է ակումբին դառնալ Հունաստանի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։
2016 թվականի օգոստոսի 20-ին Դուրմազը դարձել է ֆրանսիական «Թուլուզ» ակումբի խաղացող։ «Լիլ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում։ Երեք օր անց «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը «Թուլուզի» կազմում։
2011 թվականի փետրվարի 8-ին կայացած Կիպրոսի հավաքականի դեմ խաղում Դուրմազը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Տոյվոնեն[10]։ 2012 թվականի հունվարի 23-ին Կատարի հավաքականի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։
2016 թվականի ամռանը Դուրմազն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկավելիք 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Իտալիայի[11] և Բելգիայի[12] հավաքականների դեմ։
2018 թվականին Դուրմազը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գերմանիայի հավաքականի դեմ[13]։
↑Նա ազգությամբ ասորի է Թուրքիայից «David Durmaz om mötet med sin nya klubb». svenskafans.com (Swedish). Svenska Fans. 2008 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)։