Պոնտուս Յանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտուս Յանսոն
շվեդ.՝ Pontus Jansson
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1991(1991-02-13)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Arlöv, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիդս Յունայթեդ
Համար 18
Պատանեկան կարիերա
2004-2006 Շվեդիա Արլյով
2006-2009 Շվեդիա Մալմյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Շվեդիա Մալմյո 98 (6)
2009  Շվեդիա ԻՖԿ Մալմյո 8 (4)
2014-2017 Իտալիա Տորինո 16 (1)
2016-2017  Անգլիա Լիդս Յունայթեդ 34 (3)
2017— Անգլիա Լիդս Յունայթեդ 51 (4)
Ազգային հավաքական
2007-2008 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 13 (0)
2008-2009 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 9 (3)
2011-2012 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 15 (1)
2012— Շվեդիա Շվեդիա 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10 հոկտեմբերի, 2018:

Պոնտուս Սվեն Գուստավ Յանսոն (շվեդ.՝ Pontus Sven Gustav Jansson, փետրվարի 13, 1991(1991-02-13)[1], Arlöv, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Լիդս Յունայթեդ» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի և 2018 թվականի աշխարհի առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասոնը «Մալմյո» ակումբի սան է։ 2009 թվականին խաղային պրակտիկա ձեռք բերելու համար՝ Յասոնը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «ԻՖԿ Մալմյո» ակումբում։ Սեպտեմբերի 14-ին «Յուրգորդեն» ակումբի դեմ խաղում, Պոնտուսը կատարել է իր նորամուտը՝ Ալսվենսկան լիգայում[2]։ 2010 թվականի մայիսի 15-ին «Մյալբյու» ակումբի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[3]։ Նույն մրցաշրջանում Յասոնը թիմին օգնել է հաղթել Շվեդիայի առաջնությունում։ 2013 թվականին նա երկրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Շվեդիայի Սուպերգավաթը։

2014 թվականի ամռանը Պոնտուսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իտալական «Տորինո»[4]։ Հոկտեմբերի 19-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն իտալական Սերիա Ա-ում[5]։ 2016 թվականի ապրիլի 30-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում Յասոնը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Տորինոյի»[6]։

2016 թվականի ամռանը Յասոնը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է անգլիական «Լիդս Յունայթեդ»[7]։ Սեպտեմբերի 10-ին՝ «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[8]։ Նոյեմբերի 5-ին՝ «Նորվիչ Սիթի» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[9]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Յասոնը մնացել է «Լիդսում»՝ ակումբի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 18-ին կայացած Բահրեյնի հավաքականի դեմ ընկերական խաղում Յասոնը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում[11]։

2016 թվականի ամռանը Յասոնն ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2018 թվականի Յասոնը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[12] և Անգլիայի[13] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Շվեդիա «Մալմյո»

  • 1st Շվեդիայի չեմպիոն — 2010, 2013
  • Շվեդիայի Սուպերգավաթի դափնեկիր — 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Յուրգորդեն VS. Մալմյո 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009—09—14.
  3. «Մյալբյու VS. Մալմյո 4:2» (անգլերեն). soccerway.com. 2010—05—15.
  4. «Jansson al Toro». torinofc.it (Italian). Torino Football Club. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Տորինո VS. Ուդինեզե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014—10—19.
  6. «Ուդինեզե VS. Տորինո 1:5» (անգլերեն). soccerway.com. 2016—04—30.
  7. «Защитник сборной Швеции перешел в «Лидс»» (անգլերեն). sports.ru. 2016—08—20.
  8. «Լիդս Յունայթեդ VS. Հադերսֆիլդ Թաուն 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—09—10.
  9. «Նորվիչ Սիթի VS. Լիդս Յունայթեդ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016—11—05.
  10. Dale, James. (2017 թ․ փետրվարի 2). «Pontus Jansson agrees permanent deal at Leeds United» (անգլերեն). Sky Sports. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  11. «Բահրեյն VS. Շվեդիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—01—18.
  12. «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  13. «Շվեդիա VS. Անգլիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտուս Յանսոն» հոդվածին։