Ջայլզ Բառնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայլզ Բառնս
անգլ.՝ Giles Barnes
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5][6]
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք հարձակվող, կիսապաշտպան և winger

Ջայլզ Բառնս (անգլ.՝ Giles Gordon Kirlue Barnes, օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2][3], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5][6]), ճամայկացի ֆուտբոլիստ, «Հայդերաբադ» ակումբի և Ճամայկայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառնսը կարիերան սկսել է «Դերբի Կաունտիում»։ «Գրիմսբի Թաունի» դեմ 2005/2006 Լիգայի Գավաթի խաղում նա նշել է նորամուտը թիմում՝ երկրորդ խաղակեսի վերջում փոխարինելով Պոլ Պեսկիսոլիդոյին։ Չեմպիոնշիպում նորամուտը կայացել է «Կրու Ալեքսանդրի» դեմ խաղում։ Երկրորդ մրցաշրջանում Ջայլզը տեղ է գրավել թիմի հիմնական կազմում։ «Ուոթֆորդի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Դերբիի» կազմում։

2007 թվականին Բառնսը օգնել է թիմին դուրս գալ էլիտա։ Սեպտեմբերի 22-ին Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում[7]։ Դեկտեմբերի 23-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում Ջայլզը խփել է իր առաջին գոլը բարձր մակարդակում։ Մրցաշրջանի ավարտից հետո «Կաունտին» վերադարձել է Չեմպիոնշիպ[8]։ 2009 թվականին Բառնսը վարձավճարով տեղափոխվել է «Ֆուլհեմ», սակայն չխաղալով ոչ մի րոպե՝ վերադարձել է։

2010 թվականի սկզբին Ջայլզը տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»։ Մարտի 9-ին «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[9]։ Ակումբի կազմում Բառնսը դարձյալ հայտնվել է Պրեմիեր լիգայում։ Ջայլզը «Վեստ Բրոմվիչի» կազմում ոչ մի գոլ չի խփել և մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է «Դոնկաստեր Ռովերս»։ 2011 թվականի օգոստոսի 6-ին «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[10]։ 2012 թվականի փետրվարի 25-ին «Պիտերբորո Յունայթեդի» դեմ խաղում Բառնսն իր առաջին գոլն է խփել «Ռովերսի» կազմում[11]։

2012 թվականի ամռանը Ջայլզը տեղափոխվել է ամերիկյան «Հյուսթոն Դինամո»[12]։ Սեպտեմբերի 15-ին «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ խաղում նա նշել է նորամուտը MLS-ում[13]։ 2013 թվականի մարտի 24-ին կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» դեմ խաղում Բառնսն իր առաջին գոլն է խփել «Դինամոյում»[14]։

2016 թվականի ամռանը Ջայլզը միացել է «Վանկուվեր Ուայթքեփսին»[15]։ Օգոստոսի 7-ին «Կոլորադո Ռեփիդզի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր թիմում[16]։ Հոկտեմբերի 23-ին «Պորտլենդ Թիմբերսի» դեմ խաղում Բառնսը «դուբլ» է ձևակերպել՝ առաջին գոլերը խփելով «Վանկուվեր Ուայթքեփսում»[17]։

2017 թվականի սկզբին Ջայլզը տեղափոխվել է «Օռլանդո Սիթի»[18]։ Մարտի 5-ին «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր թիմում[19]։ «Առյուծների» կազմում իր առաջին գոլը նա խփել է մայիսի 31-ին՝ գրավելով «Դի Սի Յունայթեդի» դարպասը[20]։ 2017 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Օռլանդոն» չի երկարաձգել պայմանագիրը Բառնսի հետ[21]։

2018 թվականի հունվարի 9-ին Բառնսը պայմանագիր է կնքել Մեքսիկայի առաջնության «Լեոն» ակումբի հետ[22]։ Նրա նորամուտը «Լեոնում» կայացել է հունվարի 16-ին «Կաֆետալերոս Դե Տապաչուլա» ակումբի դեմ Մեքսիկայի գավաթի խաղում։

2018 թվականի ամռանը Բառնսը վերադարձել է MLS՝ հուլիսի 13-ին վեց ամսվա պայմանագիր կնքելով «Կոլորադո Ռեփիդզի» հետ[23]։ Դենվերյան ակումբի կազմում նա նորամուտը նշել է հաջորդ օրը «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում[24]։ 2018 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Կոլորադո Ռեփիդզը» չի երկարաձգել պայմանագիրը Բառնսի հետ[25]։

2019 թվականի հունվարին Բառնսը փորձաշրջան էր անցել «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում»։

2019 թվականի հոկտեմբերին Բառնսը պայմանագիր է կնքել հնդկական Սուպերլիգայի «Հայդերաբադ» ակումբի հետ[26]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառնսը ծնվել է Անգլիայում և նույնիսկ հանդես է եկել ազգային հավաքականի պատանեկան թիմերում։ 2014 թվականին նա ընդունել է Ճամայկայում հանդես գալու առաջարկը, քանի որ նա ունի ճամայկայական արմատներ և նրա պապը և տատը ապրել են այդ կղզում։ 2014 թվականի մարտի 28-ին Վենեսուելայի հավաքականի հետ ընկերական խաղում Ջայլզը նշել է նորամուտը Ճամայկայի հավաքականում[27]։ Նույն խաղում նա իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում։

2015 թվականի ամռանը Ջայլզը հայտավորվել է Չիլիում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է Ուրուգվայի[28], Պարագվայի[29] և Արգենտինայի[30] դեմ խաղերին։

Նույն թվականին Բարնսը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին։ Նա մասնակցել է Հայիթիի[31], Կանադայի[32], Սալվադորի[33], Կոստա Ռիկայի[34], Մեքսիկայի[35] և ԱՄՆի[36] դեմ խաղերին։ Հայիթիի և ԱՄՆ-ի դեմ խաղերում Ջայլզը խփել է երկու գոլ։

2016 թվականի ամռանը Բառնսը ԱՄՆ-ում մասնակցել է Ամերիկայի գավաթին։ Նա մասնակցել է Մեքսիկայի[37], Վենեսուելայի[38] և Ուրուգվայի[39] դեմ խաղերին։

Գոլերը Ճամայկայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 2014 թվականի մարտի 28 Մոնտեգո-Բեյ Սպորտս համալիր, Մոնտեգո Բեյ, Ճամայկա Վենեսուելա 1:1 2:1 Ընկերական խաղ
2. 2015 թվականի հուլիսի 18 M & T Bank Սթեդիում, Բալտիմոր, Միացյալ Նահանգներ Հայիթի 0:1 0:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015
3. 2015 թվականի հուլիսի 23 Ջորջիա Դոում, Ատլանտա, Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0:2 1:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Ճամայկա Ճամայկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 http://www.foxsports.com/soccer/giles-barnes-player-stats
  5. 5,0 5,1 5,2 http://www.footballsquads.co.uk/eng/2006-2007/flcham/derby.htm
  6. 6,0 6,1 6,2 https://ca.sports.yahoo.com/mls/teams/hou/roster/
  7. «Արսենալ VS. Դերբի Կաունտի 5:0» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ սեպտեմբերի 22.
  8. «Նյուքասլ Յունայթեդ VS. Դերբի Կաունտի 2:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ դեկտեմբերի 23.
  9. «Վեստ Բրովիչ Ալբիոն VS. Շեֆիլդ Ուենսդեյ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 9.
  10. «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն VS. Դոնկաստեր Ռովերս 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 6.
  11. «Դոնկաստեր Ռովերս VS. Պիտերբորո Յունայթեդ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 25.
  12. «Houston Dynamo sign Giles Barnes» (անգլերեն). Houston Dynamo. 2012 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Սպորտինգ Կանզաս Սիթի VS. Հյուսթոն Դինամո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 15.
  14. «Հյուսթոն Դինամո VS. Վանկուվեր Ուայթքեփս 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 24.
  15. Greg Lalas (2016 թ․ հուլիսի 30). «Vancouver Whitecaps acquire Giles Barnes in trade with Houston» (անգլերեն). MLSsoccer.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. «Կոլորադո Ռեփիդզ VS. Վանկուվեր Ուայթքեփս 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  17. «Վանկուվեր Ուայթքեփս VS. Պորտլենդ Թիմբերս 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 23.
  18. «Orlando City Acquire Giles Barnes from Vancouver In Exchange for Brek Shea» (անգլերեն). Orlando City Soccer Club. 2017 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. «Օռլանդո Սիթի VS. Նյու Յորք Սիթի 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 5.
  20. «Lions Blank D.C. United, Win 2-0 at Orlando City Stadium» (անգլերեն). Orlando City Soccer Club. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. «Orlando City SC Announces 2017 End-of-Season Roster Update» (անգլերեն). Orlando City Soccer Club. 2017 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  22. Sam Stejskal (2018 թ․ հունվարի 9). «Ex-Orlando, Houston forward Giles Barnes signs with Liga MX side Club Leon» (անգլերեն). MLSsoccer.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  23. «Colorado Rapids sign forward Giles Barnes from Club León» (անգլերեն). Colorado Rapids. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  24. «Colorado Rapids vs Houston Dynamo | Roster Notes | July 14, 2018» (անգլերեն). Colorado Rapids. 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  25. «Colorado Rapids announce year-end roster moves ahead of 2019 campaign» (անգլերեն). Colorado Rapids. 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. Jonny Bonell (2019 թ․ հոկտեմբերի 9). «Former Derby County star Giles Barnes finds new club after a year away» (անգլերեն). Derbyshire Live. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  27. «Ճամայկա VS. Վենեսուելա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 28.
  28. «Ուրուգվայ VS. Ճամայկա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 13.
  29. «Պարագվայ VS. Ճամայկա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 16.
  30. «Արգենտինա VS. Ճամայկա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
  31. «Հայիթի VS. Ճամայկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  32. «Ճամայկա VS. Կանադա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12.
  33. «Ճամայկա VS. Սալվադոր 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 15.
  34. «Կոստա Ռիկա VS. Ճամայկա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 9.
  35. «Ճամայկա VS. Մեքսիկա 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 27.
  36. «ԱՄՆ VS. Ճամայկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  37. «Մեքսիկա VS. Ճամայկա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
  38. «Ճամայկա VS. Վենեսուելա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  39. «Ուրուգվայ VS. Ճամայկա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայլզ Բառնս» հոդվածին։