Պորտալ:Կորեա/Հանգուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանգուլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին), չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։

Նախկին անվանումը՝ օնմուն (ժողովրդական (վուլգար) գիր), կոչվում է նաև՝ կունմուն (ազգային գիր), հանգիլ (մեծ գիր) և այլն։

Գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ձախից աջ։ Հյուսիսային Կորեայում 1949 թվականից օգտագործվում է միայն Հանգուլ, Հարավային Կորեայում՝ խառը գիրը։

Հանգյուլի առանձնահատկությունը այն է, որ տառերը միավորվում են խմբերի, որոնք մոտավորապես համապատասխանում են վանկերի։ ժամանակակից կորեական այբուբենում կա 40 գրանիշ։