Պորկկալա-Ուդդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորկկալա-Ուդդ
fi/Porkkalanniemi

Թերակղզու ափը
Ողողող ջրեր Ֆինական ծոց
Ընդհանուր մակերեսը 393,44 կմ²
Երկիր Ֆինլանդիա Ֆինլանդիա

Պրկկալա-Ուդդ (ֆիններեն՝ Porkkala, շվեդ.՝ Porkala կամ Porkala udd), թերակղզի Ֆինլանդիայի հարավում։

Մակերեսը 393,44 կմ2 (առանց սահմանակից ջրային տարածությունների)։ 1944 թվականի սեպտեմբռրի 19-ին ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև կնքված զինադադարի համաձայնագրով և 1947 թվականի Ֆինլանդիայի հետ հաշտության պայմանագրով Պրկկալա-ուդդ թերակղզին և շրջակաջրային տարածքը Ֆինլանդիան տրամադրեց ԽՍՀՄ-ին վարձակալական իրավունքով, 50 տարի ժամկետով, այնտեղ խորհրդային ռազմածովային բազա կառուցելու համար։

1955 թվականին խորհրդային կառավարությունը ժամկետից շուտ հրաժարվեց Պրկկալա-ուդդ-ի տարածքի օգտագործման իրավունքից և դուրս բերեց իր զորքերը։ Պրկկալա-Ուդդ-ի տարածքը Ֆինլանդիային հանձնելու մասին եզրափակիչ պայմանագիրը ստորագրվել է 1956 թվականի հունվարի 26-ին, Հելսինկիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 389
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորկկալա-Ուդդ» հոդվածին։