Պողոս և Պետրոս առաքյալների սրբապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս և Պետրոս առաքյալների սրբապատկեր
տեսակսրբապատկեր
տարի1200
հավաքածուՌուսական թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Պողոս և Պետրոս առաքյալների սրբապատկեր (ռուս.՝ Апостолы Пётр и Павел), սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների հին ռուսական սրբապատկեր, որը պատկերվել է 13-րդ դարի սկզբին Նովգորոդում[1]։ Բելոզերսկի Սուրբ Պողոս և Պետրոսի եկեղեցու սրբապատկերն է։

Հայտնաբերվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Բելոզերսկի Կիրակնօրյա եկեղեցում և տարվել է Պետական կենտրոնական ռեստավրացիոն արվեստանոց, որտեղ նկարը փորձնական մաքրվել է։ 1934 թվականին սրբապատկերը ներառվել է Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մեջ, որտեղ էլ այն բացվել է[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբապատկերը նկարված է լորենու փայտի վրա` տապանակով և պավոլոկայով, վահանը բաղկացած է երեք շարքերից, որոնք միացած են իրար մանվածապատ սեպիկներով[2]։

Այս կերպարի սրբանկարչությունը նման է Պողոս և Պետրոս առաքյալների 11-րդ դարի սրբապատկերին Սոֆիայի տաճարից[3]։

Առաքյաները պատկերված են խիստ ճակատային, սրբապատկերն առաջնային ցույց է տալիս նրանց հավասարությունը։ Աջ ձեռքերը ծալված են աղոթելու դիրքով։

Պողոսի ձախ ձեռքին փաթաթված գլան է, Պետրոսի ձեռքին` բաց ավետարան։ Առաքյալների կերպարների գլխավերևում տեղադրված է Հիսուս Քրիստոսի պատկերը, որը երկու ձեռքով օրհնում է առաքյալներին։ Նկարի վերևում, երկու կողմերից պատկերված են հրեշտակներ։

Ս. Կոլպակովան նշում է, որ պատկերի երանգը պատկանում է 1200-ականներին գերակշռող սպիտակեցված կապույտ և վարդագույն երանգների շարքին։ Նրա կարծիքով, սրբապատկերի առաքյալները ներկայացված են որպես «Քրիստոսին հավասար մարտիկներ», որոնք քրիստոնեական եկեղեցուն հավատարմության երդում են տվել և պատրաստ են կանգնել նրա պաշտպանության համար»[3]։

Սրբապատկերի պահպանումը բավարար է գնահատվում[4]։ Բնօրինակ արծաթե ֆոնը գրեթե ամբողջությամբ կորած է։ Պողոս Առաքյալի դեմքի աջ կեսի բնօրինակ նկարը նույնպես չի պահպանվել, դրա տեղում նոր լևկաս է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Отдельные исследовали датируют икону XII веком: Турцова Н. М. Апостолы Петр и Павел. — СПб.: Метропресс, 2013. — Стр. 4, илл. с. 5, стр. 66-73. Перцев Н. В. О некоторых приемах изображения лица в древнерусской станковой живописи XII—XIII вв. // Сообщения Государственного Русского музея. Вып. 8. Л., 1964.
  2. 2,0 2,1 Живопись домонгольской Руси: Каталог выставки. — М.: Советский художник, 1974. — Стр. 27-28
  3. 3,0 3,1 Колпакова Г.С. Искусство Древней Руси: Домонгольский период. — М.: Азбука, 2007. — С. 471-472. — (Новая история искусства). — ISBN 978-5-352-02088-3
  4. Лазарев В. Н. Русская иконопись от истоков до начала XVI века. — М.: Искусство, 2000. — Стр. 166