Պոլլոք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլլոք
անգլ.՝ Pollock
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմահարբեցողություն
ՀիմքJackson Pollock: An American Saga?
Թվական2000 և հունիսի 6, 2002[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդ Հարիս
ՊրոդյուսերԷդ Հարիս
Սցենարի հեղինակԲարբարա Թերներ
ԴերակատարներՄարշա Գեյ Հարդեն, Էդ Հարիս, Թոմ Բաուեր, Ջենիֆեր Քոնելի, Բադ Քորթ, Ջոն Հերդ, Վել Քիլմեր, Էմի Մեդիգան, Ստեֆանի Սեյմուր և Ջեֆրի Թեմբոր
ՕպերատորԼիզա Ռինցլեր
ԵրաժշտությունՋեֆ Բիլ
ՄոնտաժՔեթրին Հիմոֆ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն123 րոպե

«Պոլլոք» (անգլ.՝ Pollock), ռեժիսոր Էդ Հարիսի կողմից 2000 թվականին նկարահանված դրամա՝ Սթիվեն Նեյֆի և Գրեգորի Սմիթի «Ջեքսոն Պոլլոք. ամերիկյան զրուցավեպ» գրքի մոտիվներով։ Ֆիլմն ամերիկացի նկարիչ Ջեքսոն Պոլլոքի կենսագրության էկրանավորված տարբերակն է։ Այն Էդ Հարիսի՝ որպես ռեժիսորի առաջին ֆիլմն էր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1941 թվականի աշնանը, ուսումնասիրում հիմնական իրադարձությունները և ավարտվում Պոլլոքի մահով, ով 1956 թվականին զոհվել է ավտովթարից։

Ջեքսոնը, երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի նախօրյակին, ծանոթանում է Լի Կրասների հետ և իր եղբոր բնակարանից տեղափոխվում վերջինիս մոտ։ Նա իրեն մեծ վարպետ է երևակայում և հիվանդագին տանում իր ստեղծագործական աշխատանքի չհասկացված լինելը։ Դրական փոփոխությունները սկսվում են այն ժամանակ, երբ Հովարդ Պատցելը նրա աշխատանքները ներկայացնում է Պեգի Գուգենհայմին, ով պատվիրում է նրան մեծ չափերի պաննո, կազմակերպում ցուցահանդես և շնորհում փոքրիկ կրթաթոշակ։

Հարբեցողությունն ու զայրույթի պոռթկումները, որոնք ողջ կյանքի ընթացքում հետապնդել են Պոլլոքին, անհնար են դարձնում աշխատանքի վրա կենտրոնանալը։ Լին կտրուկ կերպով պնդում է ամուսնանալ, և հարսանիքից հետո նրանք Սպրինգս քաղաքամասում, որը տեղակայված է Լոնգ Այլենդի արևելյան ափի գեղատեսիլ վայրում, գնում են փոքրիկ տնակ։

Պոլլոքը մի օր անցկացնում է արվեստանոցում և պատահաբար հայտնաբերում կտավի վրա ներկերի կիրառման նոր տեխնիկա։ Պարզվում է՝ փորձն այնքան հաջողված է, որ պատկերասրահում ցուցադրված բոլոր աշխատանքները վաճառվում են ամբողջությամբ, և կոլեկցիոներների հերթ է գոյանում։

Պոլլոքի մասին գրում են ամսագրերում, նրան հրավիրում մասնակցություն ունենալու ստեղծագործական առօրյայի մասին վավերագրական ֆիլմին։ Ժամանում են ընկերներն ու երկրպագուները։ Դարձյալ գլուխ է բարձրացնում հարբեցողության խնդիրը։ Նա առավել հաճախ է վիճում Լիի հետ։ Արդյունքում Լին որոշում է ինչ-որ ժամանակով մեկնել Եվրոպա։

Պոլլոքը Լոնգ Այլենդի իրենց բնակարան է բերում իր նոր ընկերուհուն՝ երիտասարդ Ռութ Կլիգմանին և նրա ծանոթին՝ Էդիտ Մեցգերին։ Պարասրահ այցելելուց հետո չափազանց հարբած ու հոգնած Պոլլոքը նստում է մեքենայի ղեկին և Ռութի հետ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դառնում (Էդիտը փրկվում է)։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Էդ Հարիս Ջեքսոն Պոլլոք Ջեքսոն Պոլլոք
Մարշա Գեյ Հարդեն Լի Կրասներ Լի Կրասներ
Թոմ Բաուեր Դեն Միլեր Դեն Միլեր
Ջենիֆեր Քոնելի Ռութ Կլիգման Ռութ Կլիգման
Բադ Կորտ Գովարդ Պատցել Գովարդ Պատցել
Ջոն Հերդ Թոնի Սմիթ Թոնի Սմիթ
Վել Քիլմեր Վիլեմ դե Կունինգ Վիլեմ դե Կունինգ
Էմի Մեդիգան Փեգի Գուգենհայմ Փեգի Գուգենհայմ
Սալի Մերֆի Էդիտ Մեցգեր Էդիտ Մեցգեր
Ստեֆանի Սեյմուր Հելեն Ֆրանկենտելեր Հելեն Ֆրանկենտելեր
Մեթյու Սասման Ռուբեն Կադիշ Ռուբեն Կադիշ
Ջեֆրի Թեմբոր Կլեմենտ Գրինբերգ Կլեմենտ Գրինբերգ
Նորբերտ Վայսեր Հանս Նամուտ Հանս Նամուտ
Էվերետ Կուինտոն Ջեյմս Ջոնսոն Սուինի Ջեյմս Ջոնսոն Սուինի
Ջոն Ռոթման Գարոլդ Ռոզենբերգ Գարոլդ Ռոզենբերգ
Քենի Շարֆ Վիլյամ Բազիոտիս Վիլյամ Բազիոտիս

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվական՝ Նյու Յորքի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Մարշա Գեյ Հարդեն).
  • 2001 թվական՝ «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Մարշա Գեյ Հարդեն), ինչպես նաև՝ լավագուն դերասան անվանակարգում (Էդ Հարիս).
  • 2001թվական՝ ԱՄՆ–ի ազգային կինոքննադատների միության մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Մարշա Գեյ Հարդեն, երրորդ տեղ).
  • 2001 թվական՝ Տորոնտոյի կինոքննադատների միության մրցանակ՝ լավագույն դերասանի համար (Էդ Հարիս).
  • 2001թվական՝ «Անկախ ոգի» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Մարշա Գեյ Հարդեն)
  • 2001թվական՝ «Ուղեկից» մրցանակ՝ դրամայում լավագույն դերասան անվանակարգում (Էդ Հարիս)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]