Պոլինա Ցուրսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինա Ցուրսկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Полина Игоревна Цурская
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 11, 2001(2001-07-11) (22 տարեկան)
Ծննդավայր՝Օմսկ, Ռուսաստան

Պոլինա Ցուրսկայա (ռուս.՝ Поли́на И́горевна Цу́рская, հուլիսի 11, 2001(2001-07-11), Օմսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Նա` NHK Trophy-2017-ում բրոնզե մրցանակակիր, 2016 թվականին՝ II պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, պատանեկան Գրան-Պրիի եզրափակչի հաղթող (2015), Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակչի հաղթող (2017), պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր (2016)։

Նա 2019 թվականի մայիսի 31-ին հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինա Ցուրսկայան ծնվել է Օմսկում։ 2013 թվականին մարզիչ Էթերի Թութբերիդզեի խմբի տեղափոխման պատճառով Պոլինան տեղափոխվեց Մոսկվա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2013 թվականը գեղասահքով Պոլինա Ցուրսկայան զբաղվում էր № 35 մանկապատանեկան մարզադպրոցում (Օմսկ)`Տատյանա Օդինոկովայի ղեկավարությամբ։ 2013 թվականից Պոլինան փոխեց մարզչին և սկսեց մարզվել Էթերի Թութբերիդզեի ղեկավարությամբ` «Սամբո-70»-ում «Խրուստալնի» մասնաճյուղում (Մոսկվա)։

2013/2014 մրցաշրջանում Ռուսաստանի գավաթի առաջնության փուլում Պոլինան զբաղեցրել է 1-ին ու 3-րդ հորիզոնականները և ընտրվել է Ռուսաստանի 2014 թվականի գավաթի առաջնության եզրափակչում։ 2014 թվականի հունվարին Մոսկվայի առաջնությունում ավագ տարիքում աղջիկների միջև Պոլինան գրավեց առաջին հորիզոնականը։ Ռուսաստանի գավաթի 2014 թվականի առաջնության եզրափակչում, որն անցկացվեց փետրվարի 26-ից մարտի 2-ին Վելիկի Նովգորոդում, Պոլինան վստահ հաղթանակ տարավ` վաստակելով ընդհանուր 191.36 միավոր։ 2014 թվականի մարտին նա Ռուսաստանի առաջնությունում դարձել է հաղթող ավագ տարիքային խմբում, որն անցկացվել է Ստարի Օսկոլում[1]։

Պոլինա Ցուրսկայան 2014/2015 մրցաշրջանը 2014 թվականի Մոսկվայի բաց առաջնությանը հաղթանակով սկսեց։ Ռուսաստանի գավաթի առաջնության փուլերում Պոլինան նորից վերընտրվեց Ռուսաստանի 2015 թվականի գավաթի առաջնության եզրափակչում (Սարանսկ), որտեղ նա կրկին հաղթող դարձավ[2]` առաջ անցնելով Եվգենիա Մեդվեդևային` Թութբերիդզեի խմբի իր ավագ ընկերոջը։ 2015 թվականի մարտին Պոլինա Ցուրսկայան Սարանսկում կայացած Ռուսաստանի ուսանողների մարզական խաղերում գրավեց առաջին հորիզոնականը[3]։ Ռուսաստանի 2015 թվականի առաջնությունում (Ստարի Օսկոլ) Պոլինան, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, մասնակցեց ավելի մեծ տարիքային խմբում։ Այստեղ նա ևս հաղթող դարձավ` հավաքելով 194.11 միավոր։ Նա իր մրցակցից առաջ անցավ ավելի քան 21 միավորով[1]։ 2015 թվականի հունիսի 8-ին Պոլինա Ցուրսկայային շնորհվեց Ռուսաստանի սպորտի վարպետ կոչում[4]։

2015/2016 մրցաշրջանում Պոլինա Ցուրսկայան ընդգրկվեց Ռուսաստանի պատանիների հավաքականի անդամ[5] և իրավունք ստացավ հանդես գալ միջազգային մրցումներում[6]։ Առաջին անգամ հանդես գալով պատանեկան Գրան-Պրիի սերիայում` Պոլինան վստահորեն հաղթեց երկու փուլերն էլ` Բրատիսլավայում (Սլովակիա)` ընդհանուր 187.85 միավորով և փուլը լեհական Տորուն քաղաքում։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Բարսելոնայում (Իսպանիա) նա դարձավ Junior Grand Prix սերիայի եզրափակչի հաղթող` առաջ անցնելով մոտակա մրցակցից ավելի քան 11 միավորով և հավաքելով ընդհանուր առմամբ 195.28 միավոր[7]։

Որպես Գրան-Պրիի փուլերի հաղթող Պոլինան իրավունք ստացավ 2015 թվականին մասնակցել Ռուսաստանի մեծահասակների առաջնությանը։

Պոլինան նոյեմբերի սկզբին սկսեց օլիմպիական մրցաշրջանը։ Նրա դեբյուտը Օսակայի ճապոնական Գրան-Պրիում էր, որտեղ նրան հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ[8]։ Միևնույն ժամանակ բարելավվել է նախորդ բոլոր մարզական նվաճումները։ Նոյեմբերի վերջին ռուս գեղասահորդուհին հանդես եկավ Լեյք Փլեսիդում կայացած ամերիկյան Գրան-Պրիի փուլին, որտեղ նա ֆինիշն արեց պատվանդանին մոտ[9]։ Դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային առաջնությունում Պոլինան գրավեց հինգերորդ հորիզոնականը[10]։

2018 թվականի մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ Պոլինան դադարեցրել է աշխատանքը մարզիչ Էթերի Թութբերիդզեի հետ[11][12] և տեղափոխվել Ելենա Բույանովայի խումբ[13][14][15]։

2019 թվականի մայիսի 31-ին Պոլինա Ցուրսկայան հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին[16]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան Գրան-Պրի-2015 եզրափակչի հաղթողներ (ձախից աջ)` Մարիա Սոտսկովա (արծաթ), Պոլինա Ցուրսկայա (ոսկի), Մարին Հոնդա (բրոնզ)
Մրցումներ 13/14 14/15 15/16 16/17 17/18 18/19
Միջազգային
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia|Rostelecom Cup 8
Գրան-Պրիի փուլեր. Skate America 4 7
ISU Challenger Series. Ondrej Nepela Trophy 4
Միջազգայիններ պատանիների կարգում
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում WD 10
Պատանիների ձմեռային օլիմպիական խաղեր 1
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ 1 WD
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Էստոնիա 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Լեհաստան 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Ռուսաստան 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Սլովակիա 1
Ազգայիններ
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 4 WD 5 14
Գեղասահքի Ռուսաստանի գավաթ 1 (кмс) 1 (кмс) 1 6
Պատանիների կարգում Ռուսաստանի առաջնություն 5 4 1 3
WD = դուրս է եկել մրցումներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Полина Цурская на официальном сайте Федерации фигурного катания России
  2. Полина Цурская выиграла финал Кубка России в Саранске
  3. Полина Цурская победила на Спартакиаде учащихся в фигурном катании
  4. «Приказ Министерства спорта РФ о присвоении звания Мастер спорта России от 8 июня 2015 г.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Cборная команда Российской Федерации по фигурному катанию на коньках. Юниоры
  6. Полина Цурская на официальном сайте Международного союза конькобежцев
  7. ISU Grand Prix of Figure Skating Final 2015/2016 — Junior Ladies. Result
  8. NHK Trophy: Медведева победила, Цурская — третья.
  9. Skate America. Мияхара одержала победу, Цурская – четвёртая, Саханович – пятая.
  10. Чемпионат России. Загитова победила, Сотскова – вторая, Цурская – пятая, Туктамышева – седьмая.
  11. «Цурская прекратила сотрудничество с Тутберидзе». sports.ru. 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  12. «От Тутберидзе ушла еще одна воспитанница».
  13. Полина Цурская: «В группе Буяновой совершенно новый подход ко мне, все очень нравится».
  14. «Фигуристка Цурская довольна подходом тренера Буяновой и тренировками в новой группе - Спорт - ТАСС».
  15. «Фигуристка Цурская рассказала о причинах ухода от Тутберидзе - Газета.Ru».
  16. «Фигуристка Цурская объявила о завершении карьеры в 17 лет». РТ на русском. 2019 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Ցուրսկայա» հոդվածին։