Պյոտր Ստոլիպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pyotr Stolypin LOC 07327.jpg

Պյոտր Արկադևիչ Ստոլիպին (ռուս.՝ Пётр Арка́дьевич Столы́пин, ապրիլի 14, 1862թ. - սեպտեմբերի 18, 1911), Ռուսական կայսրության պետական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը, 1884-ից ծառայել է ներքին գործերի մինիստրությունում։ 1902-ին Գրոդնոյի, 1903 - 06-ին՝ Սարատովի նահանգի նահանգապետ։ 1906ապրիլի 26-ից ներքին գործերի մինիստր, հուլիսի 8-ից, միաժամանակ, մինիստրների խորհրդի նախագահ։ Ղեկավարել է 1905-07-ի հեղափոխության ճնշումը, խրախուսել ռազմադաշտային դատարանների գործունեությունը և մահապատիժը (ժողովուրդը կախաղանի պարանը անվանել է «ստոլիպինյան փողկապ»)։ Ստոլիպինի կառավարությունը ցրել է Պետական II դուման, իրականացրել 1907-ի հունիսերեքյան պետական հեղաշրջումը։ Առաջարկել է ագրարային ռեֆորմ՝ նպատակ ունենալով գյուղում ստեղծել ցարիզմի հենարան՝ ի դեմս կուլակության։ Մահացու վիրավորել է էսէռ Դ. Գ. Բոգրովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png